>

Իրավшպահներն ուշшգրավ գործпղությпւններ են իրшկանացնում

Իրավապահներն ուշագրավ գործողություններ են իրականացնում ռազմամթերքի մատակարարման չարաշահմանն առնչվող հայտնի քրեական գործով:

loading...



Խոսքն ԱԱԾ-ում քննվող զենքի գործի մասին է, որի շրջանակներում օրերս կալանավորվեցին պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը,





մատակարար ընկերության տնօրեն Դավիթ Գալստյանը՝ Պատրոն Դավիթը, ինչպես նաեւ ԳՇ պետի տեղակալ Ստեփան Գալստյանը:

Մինչդեռ, օրինակ, այդ ժամանակների ԳՇ պետ Արտակ Դավթյանը դեռ պաշտոնավարում է, նրան հարցաքննության էլ չեն կանչել։ Չեն հարցաքննել նաեւ պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Գաբրիել Բալայանին:


Երեկ մեր լրագրողը փորձել է մեկնաբանություն ստանալ Գ. Բալայանից, ով եղել է Դավիթ Տոնոյանի տեղակալը: Սակայն նա այդ գործի վերաբերյալ չի ցանկացել մեկնաբանություն տալ, միայն հաստատել է, որ իրեն չեն հարցաքննել։

Հիշեցնենք, որ 2018-ի մայիսին Գաբրիել Բալայանը՝ ՍԴ նախկին անդամ Կիմ Բալայանի որդին, պաշտպանության նախարարի տեղակալ նշանակվեց, իսկ ազատվեց այդ պաշտոնից պատերազմից հետո՝ նոյեմբերի վերջերին։



Իսկ հայտնի գործով հանցավոր գործարքը, ըստ իրավապահ մարմնի, կայացել է 2018-ի աշնանը։

Հարցին՝ մտավախություն չունի՞, որ իրեն էլ կներգրավեն այս գործով, պաշտոնաթող փոխնախարարը պատասխանել է․ «Իմ մտավախություններն իմ մեջ են, բայց այս պահին խոսել, մեկնաբանություն տալը սխալ է, քանի որ քննություն է գնում»

Հրապարակ օրաթերթ

Сообщение Իրավшպահներն ուշшգրավ գործпղությпւններ են իրшկանացնում появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


add
loading...
.

от admin