>

Վաղ արթնանալը օրն արդյունավետ և հաջող սկսելու լավագույն տարբերակ է: Այդ ռեժիմին ինքդ քեզ սովորեցնելը դժվար է թվում, սակայն միայն ցանկության դեպքում, ամեն ինչ հնարավոր է:

Այսօր մարդիկ բաժանվում են երկու խմբի: Մարդիկ, ովքեր ուշ են արթնանում և ուշ էլ պառկում են քնելու, և մարդիկ, որոնք վաղ արթնանում են և շուտ էլ քնում: Դա սովորություն է: Շատերը կարծում են, որ դա փոխել չի լինում, սակայն դա այդպես չէ:

loading...








Վաղ արթնանալը մարդու մշակված սովորություն է և դա բնական է: Ավելի դժվար է վաղ արթնանալ նրանց, ովքեր ուշ են քնում: Դադարեք հույսներդ դնել միայն ձեր կամքի ուժի վրա: Վերցրեք նոթատետր և գրանցեք ձեր քնելու ժամը: Մեկ շաբաթը բավարար է հասկանալու համար, թե որքան ժամանակ եք դատարկ վատնում:

Այնուհետև սկսեք ենթագիտակցորեն ուղղել ձեր վարքը: Երկար ժամերը, որոնք անիմաստ անց եք կացնում նոթբուքի էկրանի առջև կգնան, և դուք, վերջիվերջո, կսովորեք շուտ քնել:


Պլանավորումը գործելու նոր ռեժիմի անցման կարևոր մասն է: Կազմեք հստակ գրաֆիկ՝ որ ժամին եք արթնանալու, ինչ եք առաջինը անելու: Առանց այս ցուցակի ուղղակի վաղ արթնանալ չի ստացվի՝ ամեն մի գործ կթվա ընդհանրապես ոչ այդքան կարևոր:

Մի փորձեք անցնել նոր ռեժիմին միանգամից: Դրանից ոչինչ չի ստացվի: Եթե դուք տարիների ընթացքում քնում էիք գիշերվա մեկին և արթնանում առավոտյան 9-ին, ապա միանգամից փոխվելը իրատեսական չէ: Շարժվեք դանդաղ, բայց հստակ քայլերով:



Բացի առողջականի վրա լավ անդրադառնալուց, վաղ արթնանալը ևս մեկ առավելություն ունի, ինչքան շուտ ես արթնանում, այնքան շատ բան ես հասցնում անել:

Այսպիսով, վաղ արթնանալու համար պետք է մոտիվացիա, հստակ քայլեր:

Сообщение Ինչպես սովորել առավոտյան վաղ արթնանալ появились сначала на ՏԵՂԵԿԱՏՈՒ.


add
loading...
.

от admin