>

Կrակnցներ Եrաuխի հատվածnւմ․ Ունենք վիrավnր

Հոկտեմբերի 9-ին, ժամը 12:50-ի սահմաններում, հայ-ադրբեջանական սահմանի Արարատի մարզի, մասնավորապես`

loading...




Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումների կողմից արձակված կրակոցից հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային Միսակ Վարդանի Խաչատրյանը:





Նրա կյանքին վտանգ չի սպառնում, տեղեկացնում են ՊՆ-ից:

Լրագրող Բելլա Լալայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.


«Ինչ ա կատարվում: Մարտակերտի դաշտում վար անող տրակտորիստի վրա կրակել է թուրք դիպուկահարը… տեղում մահացել է… Էս ինչ յուրահատուկ խաղաղություն է, էն էլ խաղաղապահների հսկած:

Վաղն էլ կարող է Մարտակերտում ցանկացածի վրա կրակեն, մյուս օրը Ստեփանակերտում… Ընդամենը մի փամփուշտի թռիչքի երկարություն է…



Հիմա ինչ

Բանակ Անվտանգության խորհուրդ ԱԱԾ

Մենք, ընդհանրապես, մեր մասին մտածող ինչ-որ կառույց ունե՞նք: Ո՞նց կարող է խաղաղապահը կողքին կանգնած՝ խաղաղ բնակչի վրա թուրքը կրակի ու սպանի»:

Сообщение Կrակnցներ Եrաuխի հատվածnւմ․ Ունենք վիrավnր появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


add
loading...
.

от admin