>

«Ազիզյանների» հայտնի ընտանիքին գալիս են փոխարինելու «Բլբուլյանները». Արման Մարությանը նոր սիթքոմ է նկարահանում, որը շուտով կլինի «Արմենիա TV»-ի եթերում։Tert.am Life-ը ներկայացնում է նախագծի բեքսթեյջն ու մանրամասները։

Բլբուլյանների ընտանիքի անդամներին բաժին է հասել Ազիզյանների բնակարանը։ Այստեղ ապրելու է երկու եղբոր ընտանիք։
Նոր բնակիչներին մարմնավորում են Տոմա Պետրոսյան-Պոնչ (Տարոն Իսպիրյան) և Արաքսյա Մելիքյան-Մհեր Մխիթարյան զույգերը։ 2 զույգ պայքարելու են բնակարանին տիրանալու համար։

loading...




Նոր կազմից միայն Պոնչն է, որ խաղացել է նաև «Ազիզյաններում», բայց այստեղ այլ դեր է խաղում։





««Ազիզյանների» հետ կապված գիծ չկա։ Ոչ մի նմանություն չկա, բավականին հետաքրքիր ու դիտարժան սիթքոմ է լինելու։ Այս մարդու և Վիլենի միջև էլ ոչ մի ընդհանրություն չկա։ Ավելի կայացած, հարուստ, ինքնավստահ, տարիքով մարդու եմ մարմնավորում։ Բացի տունը որևէ այլ ընդհանրություն չկա» ,- ասաց նա:


Տոմա Պետրոսյանը մարմնավորում է Պոնչի կնոջը։ «Կերպարս ապրել է Մոսկվայում, սովոր է շքեղ կյանքի և հայտնվում է մի տանն ամուսնու եղբոր ընտանիքի հետ։ Հետաքրքիր է լինելու»,- ասաց դերասանուհին ու հավելեց, որ հանուն այս սիթքոմի փոխել է կենսակերպը` առավոտյան բավականին վաղ է արթնանում։



Դերասանուհի Արաքսյա Մելիքյանի հերոսուհին Տոմայի կերպարի հակապատկերն է։ Սա Արաքսյայի առաջին փորձն է անում սիթքոմում, ասում է` սիրում է մարտահրավերներ։

Նրա ամուսնուն մարմնավորում է Մհեր Մխիթարյանը։ Վերջինս նկատեց, որ «Ազիզյանների» հետ համեմատությունից խուսափել հնարավոր չէ, բայց վստահ է` կարճ ժամանակ անց մարդիկ կսկսեն ընկալել «Բլբուլյաններին»։

Сообщение «Ազիզյանների» հայտնի ընտանիքին գալիս են փոխարինելու «Բլբուլյանները». նոր սիթքոմ Պոնչի, Տոմայի, Մհերի և Արաքսյայի մասնակցությամբ появились сначала на ՏԵՂԵԿԱՏՈՒ.


add
loading...
.

от admin