>

Վրшստանի ԱԳ նшխարարը հшստատեց․ Հшյաստանի և Ադրբեջшնի ղեկшվարները шկտիվ հшղորդակցվում են


Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին հայտարարել է,





loading...



որ վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլու միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի միջև ակտիվ հաղորդակցություն է ընթանում։


«Այսօր, 30 տարում առաջին անգամ Վրաստանն արդեն կարևոր դերակատարում և գործառույթ է ստանձնել։ Ինչպես գիտեք, Վրաստանի վարչապետի անմիջական նախաձեռնությամբ և

միջնորդությամբ Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև ակտիվ հաղորդակցություն կա»,- հայտարարել է Զալկալիանին Վրաստանի Հանրային հեռուստատեսության եթերում:



Նա հավելել է, որ Վրաստանի միջնորդության շնորհիվ կարևոր արդյունք է գրանցվել, նաև հույս հայտնել, որ Եվրոպայի և ԱՄՆ ակտիվ աջակցությամբ հետագայում ևս այդ ուղղությամբ քայլեր կձեռնարկվեն։

Сообщение Վրшստանի ԱԳ նшխարարը հшստատեց․ Հшյաստանի և Ադրբեջшնի ղեկшվարները шկտիվ հшղորդակցվում են появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


add
loading...
.

от admin