>

Մինuկի խnւմբն ընդnւնեց․ Անuպաuելի պայմաննեr կnղմերի համաr

Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել սեպտեմբերի վերջին Նյու Յորքում տարածաշրջանային այցերը վերսկսելու պատրաստակամությունից եւ հոկտեմբերի 7-8-ին Ժնեւում խորհրդակցություններից հետո։

loading...




Համեմատելով ՄԽ վերջին 3 հայտարարությունների բովանդակությունը, պետք է արձանագրել հետեւյալը․





հուլիսի 29-ի հայտարարության մեջ, համեմատած ապրիլի 13-ի հայտարարության հետ, զգալի փոխված էր ՄԽ հանձնառության ընդգրկումը, այդ թվում՝ բացակայում էին Մադրիդյան բանակցային սկզբունքները եւ տարրերը։

Խոսք չկար նաեւ Լեռնային Ղարաբաղի տարածք միջազգային առաքելությունների անարգել մուտքի հանձնարարականի մասին: Այնուամենայնիվ, նշվում էր «դեռեւս մնացող հիմնարար բոլոր հարցերի լուծում գտնել համանախագահների հովանու ներքո երկկողմ կոնսուլտացիաների միջոցով»։


ՄԽ երեկվա հայտարարության մեջ նշվում է միջազգային մարդասիրական կազմակերպությունների կողմից տարածաշրջան լիարժեք և անարգել մուտքի կարևորությունը, միեւնույն ժամանակ՝ նկատելի է ամբողջապես «հումանիտար» օրակարգը։ «Դեռեւս մնացող հիմնարար բոլոր հարցերի» փոխարեն առկա է հաջորդ քայլեր անորոշ ձեւակերպումը։

Մոսկվան ու Բաքուն, որոնք հայտարարել են, որ հակամարտությունը լուծված է, համաձայնություն են հայտնել ՄԽ համանախագահների այցերի վերսկսմանը, սակայն պայմանով՝ քաղաքական հարցերի շուրջ բանակցություններ չեն լինելու (Լավրով)։

Իր հերթին, Ալիեւը Ֆրանս 24-ին տված հարցազրույցում ասել էր, որ «հակամարտությունը մեկընդմիշտ լուծվել է և վերադարձ չի լինելու նախկին վիճակին։ Լեռնային Ղարաբաղին որևէ տեսակի ինքնավարություն տալու հարցը օրակարգից դուրս է, և Հայաստանն ու Մինսկի խումբը՝ որպես միջնորդ, պետք է ընդունեն այս նոր իրողությունը»։



Նիկոլ Փաշինյանը կառավարության ծրագրում եւ ՄԱԿ ԳԱ իր ելույթում ընդունել է Բաքվի ու Մոսկվայի պահանջը՝ Մինսկի խմբում բացառապես «հումանիտար օրակարգը» քննարկելու վերաբերյալ, «բանակցային գործընթացը չվնասելու եւ փոքր քայլերով հիմնական հարցերին հասնելու» կռուտիտով։

ՀՀ ԱԳՆ սեպտեմբերի 27-ի հայտարարության մեջ վերահաստատվել է այս դիրքորոշումը։

Մինսկի խումբն ընդունե՞լ է «նոր իրողությունը»։ Եթե Հայաստանի կառավարությունը եւ մոսկովյան քվոտաներով կազմավորված խորհրդարանը հրապարակավ հրաժարվել են քաղաքական իրավունքներից ու պահանջներից, ի՞նչ օրակարգ է մնում քննարկելու։

Сообщение Մինuկի խnւմբն ընդnւնեց․ Անuպաuելի պայմաննեr կnղմերի համաr появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


add
loading...
.

от admin