>

Արդեն մթնշաղ էր տուն էի գնում․ Մեկ էլ մի մեքենա կшնգնեց կողքիս, իսկ երիտшսարդ վшրորդը պահшնջեց նստել ․․․Սովորում էի
ավարտական դասարանում։ Ամեն օր ինչ-որ նախապատրաստական աշխատանքներ էինք անում, և հաճախ այնպես էր ստացվում,
որ ձմռանը տուն վերադառնալուս ժամերին արդեն մութ էր լինում։


Այդ օր շատ լավ եմ հիշում․ ամբողջ դասարանով հորինում էինq մեր ավարտական երեկոյի երգի խոսքերը։ Նորից ուշ դուրս եկա և
քայլեցի տուն տանող իմ սովորական ճանապարհով։Չէի վախենում,քանի որ մտածում էի,որ ինձ հետ ոչ մի բան էլ չի պատահի։Հան-
կարծ տեսնում եմ, որ նստարանի մոտ մի շուն է նստած։ Նկատելով ինձ՝ նա վազեց մոտս։Սկսեց կողքովս քայլել,նույնիսկ չէր հաչում։
Սկզբում վախեցա, բայց հետո հասկացա, որ բարի շուն է։





loading...



-Սիրուն շունիկ, ու՞ր են քո տերերը, որտե՞ղ ես ապրում։ Որ ժամանակն արագ անցնի, սկսեցի խոսել շան հետ, ինձ թվում էր, որ նա
ինձ հասկանում է։ Չնկատեցի, թե ինչպես անցանք ճանապարհի կեսը։Հանկարծ ինձանից մի քանի քայլ այն կողմ մի մեքենա կանգ-
նեց․ բացվեց դու-ռը, մեջից բարձր երաժշտություն լսվեց։Մի երիտասարդ իջավ, և ես նկատեցի, որ մեքենայի մեջ էլի տղամարդիկ
կային, բոլորը բարձր խոսում և ծիծաղում էին։




Երիտասարդը մոտեցավ ինձ, քաշեց ձեռքիցս և գոռալով ասաց, որ նստեմ մեքենան։Նայեցի շուրջս․ ոչ ոք չկար:Հայացքս ընկավ շան
վրա․ տեսա, որ կատաղած մոտենում է երիտասարդին․․․ հետո սուր ատամներով բռնեց նրա ոտքը։ Երիտասարդը շանը մի կերպ հը-
րեց և վազելով նստեց մեքենան ու հեռացավ։Էլ չեմ հիշում, թե ինչպես հասա տուն։ Հետո երկար գրկել էի շանը, շոյում նրան: Տարա
տուն, կերակրեցի, բայց նա կանգնեց դռան առաջ և սկսեց հաչալ։ Հասկացա, որ ուզում է դուրս գալ։Դա մեր առաջին և վերջին հան-
դիպումն էր։ Երբ տատիկս իմացավ տեղի ունեցածի մասին, ասաց․

-Դա քո պահապան հրեշտակն է եղել, բալիկս։ Ես հավատում եմ տատիկիս:

Сообщение Արդեն մթնշաղ էր տուն էի գնում․ Մեկ էլ մի մեքենա կшնգնեց կողքիս, իսկ երիտшսարդ վшրորդը պահшնջեց նստել ․․․ появились сначала на ՏԵՂԵԿԱՏՈՒ.


add
loading...
.

от admin