>

ՌԴ տելեգrամյան ալիqները հակաuական լnւrեր են տաrածnւմ․ Ինչ է կատաrվnւմ

Վրաստանի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին հայտարարել էր, որ Վրաստանի համար դժվար կլինի Ռուսաստանի հետ միասին մասնակցել «3+3» ձևաչափին,

սակայն, վստահ է, որ երկիրն ինչ-որ ձևով պետք է ներկայացված լինի աշխարհաքաղաքական մեծ նախագծերում։

loading...




«Այդ աշխարհաքաղաքական մեծ նախագծերում և հարաբերություններում պետք է ինչ-որ ձևով ներկայացված լինենք, բայց, անկասկած, ոչ ի հաշիվ պետական շահերի և ինչ-որ զիջումների…»,- հայտարարել է Զալկալիանին։





Նա նշել է, որ երբ չկա որևէ առաջընթաց Աբխազիայից և Հարավային Օսիայից ռուսական զորքերի դուրսբերման հարցում,

«շատ դժվար է նստել այդպիսի ձևաչափում և խոսել ինչ-որ ենթակառուցվածքային նախագծերի մասին»։Թելեգրամյան ալիքներից մեկում՝ հաղորդագրություն կար այն մասին, որ Վրաստանի ԱԳՆ-ն հերքել է «3+3» ձևաչափին Թբիլիսիի մասնակցությունը։

Թեպետ վրացական մամուլն այս մասին լռում է և Վրաստանի ԱԳՆ կայքում որևէ հերքման տեքստ չկա։


Սամցխե-Ջավախք վերլուծական կենտրոնի հիմնադիր Էդուարդ Այվազյանից «Հրապարակը» հետաքրքրվեց, թե որքանո՞վ է վրաց հասարակության ու քաղաքական գործիչների համար հաղթահարելի ՌԴ-ի հետ, որի հետ Վրաստանը 2008 թ․ ռուս-վրացական պատերազմից հետո անգամ դիվանագիտական հարաբերություններ չունի, համագործակցությունը։

«Վրաստանի իշխանությունները 2008-ից ոչ մի կապ չեն ունեցել Ռուսաստանի իշխանությունների հետ և միշտ խուսափել են որևէ ֆորմատներին մասնակցությունից, մի անգամ եղել է Կարասինի հետ մասնակցության ֆորմատը։

Եվ այստեղ հասարակությունը բավականին զգայուն է այդ հարցի նկատմամբ։ Եվ հնարավոր է՝ իշխանությունը վախենում է հասարակության դժգոհությունից, քանի որ ընդդիմությունը․



օրինակ՝ Միխայիլ Սաակաշվիլին և իր կուսակցությունը միշտ իշխանությանը ասում է, որ Իվանիշվիլին և իր իշխանության մեջ եղած կադրերն իրականում ռուսամետ են։ Եվ իրենք միշտ փորձում են հակառակն ապացուցել։

Հիմա ճշտելու հարց է, բայց մյուս կողմից կարծեմ Ձեզ էլ եմ ասել տարբեր հարցազրույցների ժամանակ, որ Վրաստանը հիմա ձգտում է դուրս չմնալ էս կոմունիկացիոն ծրագրերից և նաև քաղաքական գործընթացներից, որ տեղի են ունենում մեր տարածաշրջանում»,-ասում է Այվազյանը։

Ինչպես հայտնի է՝ 44-օրյա պատերազմից հետո թե՛ Իրանը, թե՛ Վրաստանը փորձում են միջնորդական դեր ստանձնել արցախյան հարցի կարգավորման և Հայաստան-Ադրբեջան-Թուրքիա կապերի վերականգնման հարցերի շուրջ։

Եվ Այվազյանը չի բացառում, որ Վրաստանն այս տնտեսական և քաղաքական գործընթացներից հետ չմնալու համար, եթե Հայաստանն ապաշրջափակվի ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Թուրքիայի կողմից և նրանք ևս Հայաստանով կարողանան անցնել, Վրաստանը կարող է դուրս մնալ կոմունիկացիաներից և դուրս չմնալու համար փորձում են ակտիվանալ։

«Եվ այս Հյուսիս-Հարավ ծրագրի առումով ևս Վրաստանը կարծես թե շահագրգռված է և փորձում է ակտիվ դերակատարություն ունենալ»,-ասաց Այվազյանը։

Сообщение ՌԴ տելեգrամյան ալիqները հակաuական լnւrեր են տաrածnւմ․ Ինչ է կատաrվnւմ появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


add
loading...
.

от admin