>

ՌԴ ՊՆ-ն հաuտատեg․ Կտrnւկ պատաuխանը չի nւշանա

ՌԴ ՊՆ-ը հաստատել է երեկ՝ հոկտեմբերի 9-ին, ադրբեջանցիների կողմից Մարտակերտի խաղաղ բնակչի սպանության փաստը։

loading...




«Հոկտեմբերի 9-ին Մարտակերտի շրջանում ՝ շփման գծի մոտակայքում, գյուղատնտեսական աշխատանքների իրականացման ընթացքում ադրբեջանական կողմի գնդակոծության հետևանքով մահացու վիրավորում է ստացել Մատաղիս գյուղի խաղաղ բնակիչ։





Ռուսական զորախմբի հրամանատարությամբ տեղի է ունենում միջադեպի հետաքննություն՝ երկու կողմերի ներկայացուցիչների ներգրավմամբ»,- ասված է ՌԴ ՊՆ-ի տեղեկագրում։


Հիշեցնենք, որ հոկտեմբերի 9-ին Արցախի Մարտակերտ քաղաքի մերձակայքում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս

Ադրբեջանի զինված ուժերի կողմից դիպուկահար կրակոցի հետևանքով սպանվել է Մարտակերտ քաղաքի բնակիչ Արամ Տեփնանցը։



ՀՀ ԱԳՆ-ը խստորեն դատապարտել է Ադրբեջանի կողմից 2020թ․ նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ստանձնած պարտավորությունների կոպիտ խախտումը և

ընդգծել, որ տվյալ հանցագործությունը պետք է պատշաճ կերպով հետաքննվի, իսկ մեղավորները՝ ենթարկվեն պատասխանատվության։

Сообщение ՌԴ ՊՆ-ն հաuտատեg․ Կտrnւկ պատաuխանը չի nւշանա появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


add
loading...
.

от admin