>

Գևորգ Կիրակոսյանին «կամանդիրի» փոխարեն նրա զինվորները Կոմանդոր էին ասում։ ԿԱԴ-ի (կրակային աջակցման դասակի) հրամանատարն էր: 2018-ին ընդունվելով Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարան, մեկ տարի անց ստանում է լեյտենանտի կոչում ու 2019-ին ծառայության անցնում Մադաղիսում։ծ


Պատերազմի առաջին օրերն ամենաթեժն էին։ Հյուսիսում թշնամին հարձակման էր անցել հենց Թալիշ-Մադաղիս ուղղություններով։ Ամսի 28-ին արդեն Թալիշը չկար, ու պաշտպանության ողջ բեռն ընկած էր Մադաղիսի ուղղության վրա։ Շուրջ 12 օր դիմագրավելով թշնամու ուժգին գրոհներին, հոկտեմբերի 9-ին, Մադաղիսի ձորում թշնամական անօդաչուն թիրախավորում է Գևորգին: Նա այդ պահին վիրավոր զինվորի կողքին է լինում, ու լսելով անօդաչուի ձայնը, իր մարմնով փակում է զինվորին ու փրկելով նրա կյանքը՝ ինքն անմահանում։





loading...



Զոհվելուց հետո հարազատները նրա բջջայինում հուլիսի 19-ին գրված հրաժեշտի մի նամակ են գտնում, որտեղ Գևորգը գրել էր. «Հիմա 3։33 է, ու ես նամակը գրում եմ, որովհետև հասկանում եմ, որ վիճակը լուրջ ա, կարող ա ստացվի, որ էլ չլինեմ։ Չգիտեմ, թե ինչ էր կատարվում հետս, բայց Ռոստովում օրերն էի հաշվում, թե երբ եմ հասնելու պոստ։ Չգիտեմ ինչի, իմ տունը պոստում էի տեսնում։ Ու հիմա… Եթե հանկարծ ասեն՝ Գևորգը չկա, խաբում են, ես կամ, Գևորգը կա։ Եթե սաղ աշխարն էլ ասի, որ Գևորգը չկա, մեկ ա` ես կամ»։

Գևորգը կա։ Կա մեր հիշողություններում, հարազատների հուշերում։ Գևորգն ու բոլոր հերոսացած տղերքն էլ ԿԱՆ, իրենք միշտ ներկա են, միշտ մեր կողքին, քանի դեռ մենք հիշում ու ապրեցնում ենք նրանց անունը։


Գևորգը Ալավերդի քաղաքից էր, 24 տարեկան։



Աղբյուրը

The post Գևորգի զոհվելուց հետո հարազատները նրա բջջայինում հուլիսին գրված հրաժեշտի մի նամակ են գտնում appeared first on Amnew.site | լրատվական կայք.


add
loading...
.

от admin