>


Ինչը կարող է ավելի հաճելի լինել, քան տաք, թարմ ու անուշաբույր կարկանդակը կամ բուլկին մի բաժակ թեյի հետ: Հատկապես, եթե պատրաստում եք տանը, բոլորն ավելի մեծ հաճույքով են ճաշակում այդ ամենը: 

Առաջարկում ենք պատրաստել խմորիչով խմոր, որից կարող եք պատրաստել թխվածքների մեծ տեսականի: Խմորը կարծես բամբակ լինի, այնքան թեթև է ու փափուկ:

дрожжевое тесто без яиц

loading...









Անհրաշետ բաղադրիչներ.

  • ալյուր՝ 500գ
  • խմորիչ՝ 1.5թ.գ.
  • աղ՝ 0,5 թ.գ.
  • շաքարավազ՝ 2 ճ.գ.
  • ջուր՝ 330մլ
  • ձեթ՝ 60մլ

Պատրաստման եղանակ.

Խորը տարայի մեջ միացնել չոր խմորիչն ու 1ճ.գ. ալյուր, շաքարավազը, նաև մի քիչ գոլ ջուր: Լավ խառնել, այնուհետև ավելացնել մնացած ջուրը: Ծածկել տոպրակով ու ուղարկել որևէ տաք տեղ՝ 10 րոպեով:




Ավելացնել աղը, 1 բաժակ ալյուր: Խառնել ու պահել տաք տեղում կես ժամ:



дрожжевое тесто на воде

Ժամանակը լրանալուն պես լցնել ձեթը, մնացած ալյուրը՝ նախապես մաղելով: Խառնել գդալով, խմորը տեղափոխել ալյուրոտ սեղանին, ձեռքերով հունցել մոտ 10 րոպե, որ համասեռ խմոր ստացվի:

рецепт дрожжевого теста без молока

Թողնել ձեթով պատված տարայի մեջ՝ սրբիչով ծածկված վիճակում: 45 րոպե տաք տեղում պահելուց հետո խմորը կարող եք օգտագործել:

Բարի ախորժակ:

Նյութը պատրաստեց ԻՆՖՈ ՓԱՍՏԵՐ կայքը


add
loading...
.

от admin