>


Հավանաբար շատերն են գոնե մի անգամ հետաքրքրվել. արդյո՞ք վտանգավոր չէ վերցնել դրսում գտած գումարը: Օրինակ, նախկինում մեր տատիկները հաճախ էին ասում, որ գումարը վերցնելով՝ կարող եք դժբախտությանը դեպի ձեզ կանչել: Կար նաև վարկած, որ եթե չվերցնեք գումարը, այդ դեպքում այն ձեզանից կնեղանա, ու ձեզ կհետապնդեն ֆինանսական անհաջողություններ:

Բնական է, ոչ մեկը, ոչ էլ մյուսը ոչ մեկին դուր չի գա: Իսկ ահա երրորդ տարբերակը գուցե շատերի սրտով լինի:

loading...









«Շտապ օգնություն» տիեզերքի կողմից

Ոմանք համարում են, որ պատահաբար գտնված գումարը ձեզ այստեղ ու այս պահին օգնելու փորձ է: Կան շատ պատմություններ, երբ աշխատանքը կորցրած կամ առանց մի կոպեկի մնացած մարդիկ գումար են գտել, որը օգնել է ամենադժվար պահին:



Բայց կա նաև դրականի հակառակ տաբերակը: Ուրիշի դժբախտությունը վերցնել: 


Շատերը կարծում են, որ գետնից մետաղադրամ կամ թղթադրամ վերցնելով՝ կարող եք դրանց հետ վերցնել կորղցնողի մեղքերն ու հիվանդությունները: Ոմանք հավատում են, որ մարդիկ հատուկ ծիսակարգ են կատարում՝ բացասականը գումարի մեջ լցնելով ու այն դրսում գցելով, որպեսզի փոխանցեն վատը ուրիշ մեկին:



Մի խոսքով, շատ են բանավեճերն ու կարծիքները գումար գտնելու երևույթի վերաբերյալ: Իսկ ի՞նչ անել: 

Ցանկալի է վերցնել գումարը ու դրանով օգնել որևէ մեկին, տալ կարիքավորներին, օգնել եկեղեցուն, բարեգործություն անել, բայց ոչ մի դեպքում չյուրացնել:

Այդպես հարգանք կցուցաբերեք գումարի նկատմամբ, նաև օգնություն կցուցաբերեք մարդկանց:

Նյութը պատրաստեց ԻՆՖՈ ՓԱՍՏԵՐ կայքը


add
loading...
.

от admin