>


Կարծում ենք, կարտոֆիլի տրորիչ կա բոլորի տանը: Թվում է, թե այն նախատեսված է միայն մի նպատակի համար. պյուրե պատրաստելու: Ներկայացնում ենք կարտոֆիլի տրորիչի օգտագործման մի քանի անսպասելի եղանակներ, որոնք կհեշտացնեն ձեր գործը:

Եփած ձու տրորել

loading...




Եփած ձուն ամենասննդարար նախաճաշերից մեկն է: Նման ձևով պատրաստած ձուն ավելի օգտակար է, քան թե ձվածեղը: Եթե ուզում եք պատրաստել յուրօրինակ նախաճաշ, ձուն տրորեք, ավելացրեք մի քիչ թթվասեր, աղ ու համեմունքներ, քսեք հացին ու վայելեք:





Քափքաշի փոխարեն

Եթե պիտի ջրից հանեք տաք ձու կամ բանջարեղեն, իսկ ձեռքի տա չկա քափքաշ, այս դեպքում ևս կօգնի կարտոֆիլի տրորիչը:



Բլենդերի փոխարեն


Եթե չունեք բլենդեր կամ չեք սիրում օգտագործել այն, քանի որ լվանալը դժվար է, այս դեպքում էլ կարող եք օգտագործել կարտոֆիլի տրորիչ: Այսպես կարող եք մանրացնել, օրինակ, ընկույզը:



Շոգեխաշած լոլիկ

Եթե սիրում եք բնական, խիտ լոլիկի մածուկ, հետևյալ կերպ վարվեք. հանեք լոլիկի կեղևը, լոլիկը լցրեք տապակի մեջ: Շոգեխաշելու ընթացքում տրորեք: Արագ է ու հարմար:

Թխվածքաբլիթի նախշ

Չեք պատկերացնում, թե որքան գեղեցիկ ու ախորժելի են ստացվում թխվածքաբլիթները, եթե դրանց վրա տրորիչով նախշ անեք:

Նյութը պատրաստեց ԻՆՖՈ ՓԱՍՏԵՐ կայքը


add
loading...
.

от admin