>

Իրшնը uկuեց․ Տrամադrված ժшմանшկը սպшռվnւմ է

Իրանի կենտրոնական անապատային տարածքներում հոկտեմբերի 12-ից մեկնարկում են հակաօդային պաշտպանության զորավարժություններ:

loading...




Իրանական Tasnim լրատվական գործակալության փոխանցմամբ՝ առաջիկա զորավարժություններն ուղղված են մարտական պատրաստվածության բարձրացմանը,





զսպող ուժի ամրապնդմանը, տարբեր սպառնալիքներին դիմակայելու տեղական ՀՕՊ համակարգերի գնահատմանը,

էլեկտրոնային պատերազմի և կիբերհարձակումների դեմ գործողությունների իրականացմանը և բանակի ու Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատարության և վերահսկողության կենտրոնների համակարգմանը:


Զորավարժությունների մասնակիցները կօգտագործեն ժամանակակից տեխնոլոգիաներ, կիրականացնեն զգայուն կենտրոնները պաշտպանելու և օդային սպառնալիքներից,



սմարթ զինատեսակներից, թևավոր հրթիռներից, ինչպես նաև անօդաչու թռչող սարքերից և

«ստելս» տեսակի ինքնաթիռներից պաշտպանվելու պրակտիկան կիրառելու մարտավարություններ, գործակալությանը հաղորդել է իրանցի հրամանատարներից մեկը:

Իրանի հակաօդային պաշտպանության ուժերն ամեն տարի զորավարժություններ են անցկացնում երկրի օդային տարածքը պաշտպանելու կարողությունները բարձրացնելու նպատակով:

Сообщение Իրшնը uկuեց․ Տrամադrված ժшմանшկը սպшռվnւմ է появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


add
loading...
.

от admin