>

Առnղջապաhության նախարարnւթյnւնը նnր մեթnդներ է մշակnւմ. Ինչ է որnշվել

Առողջապահության նախարարությունը, մեր տեղեկություններով, նոր մեթոդներ է մշակում, որպեսզի հանրությանը ստիպի ամեն գնով պատվաստվել։ Ու սկսել են հենց իրենցից՝ բուժհաստատություններից։

loading...




Մեզ ասացին, որ նախարար Անահիտ Ավանեսյանը քովիդով հիվանդների բուժման համար դոտացիոն գումարներ ստացող բժշկական կենտրոններին հրահանգ է իջեցրել,





որ այն ԲԿ-ները, որոնց աշխատակիցների 90 տոկոսը եւ ավելին պատվաստված չի լինի, հաջորդ ամսվանից 30 տոկոսով պակաս ֆինանսավորում, ըստ այդմ` աշխատավարձ կստանան։

Եվ խոսքը միայն քովիդով հիվանդ բուժող բաժանմունքներին չի վերաբերում, այլ ամբողջ անձնակազմին։


Փոխարենը, այն ԲԿ-ները, որոնց աշխատակիցների 90 տոկոսից ավելին պատվաստված կլինի, հակառակը՝ կստանան աշխատավարձի 30 տոկոսի չափով պարգեւավճար։

Սրանով նախարարությունը փորձում է բժիշկների շրջանում պատվաստման բարձր ցուցանիշ ապահովել, որպեսզի նրանց օրինակով շարքային քաղաքացիներն էլ պատվաստվեն։



Սրանով նաեւ մասամբ կլուծվի այն խնդիրը, որի մասին շատերն են ասում` հակապատվաստումային քարոզարշավը հիմնականում հենց բժիշկներն են անում։ Իսկ պատվաստված բժիշկը դժվար թե նման քարոզչություն անի:

Մենք առողջապահության նախարարությունից այս թեմայի առնչությամբ մեկնաբանություն խնդրեցինք, սակայն այնտեղից մեզ ասացին՝ չեն մեկնաբանում տեղեկությունը։ Ինչը խոսում է այն մասին, որ տեղեկատվությունը ստույգ է։

Հրապարակ օրաթերթ

Сообщение Առnղջապաhության նախարարnւթյnւնը նnր մեթnդներ է մշակnւմ. Ինչ է որnշվել появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


add
loading...
.

от admin