>


Բակուր Մելքոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․


Երեկ Գորիսում էի: Գործերս ձգձգվեցին, Գորիսից դուրս եկա գիշերվա ժամը 10֊ին: Մթով Հայաստանի մարզերում չեմ հիշում երբ եմ մեքենա վարել: Փորձում եմ խուսափել, աչքերս ցավում են: Վերջին անգամ մթով տրասայում հայտնվել եմ 1 ամիս առաջ, Օդեսայից Չերկաս գնալուց: Ինչ որ առանձնակի նեղվածություն չի տպավորվել մոտս, համարյա ցերեկվա պես քշել եմ: Նույն տրամաբանությամբ երեկ գիշեր Գորիսից դուրս եկա: Մի քանի կիլոմետր քշելուց հետո հասկացա, որ այլ իրավիճակում եմ հայտնվել, երբ վերջի պահին, էն էլ մեքենայիս ազդանշանից հետո (երբ դիմացը միանգամից մի բան ա հայտվում կամ դիմացինը կտրուկ արգելակում ա, ուժեղ ձայն ա հանում մեքենաս, ընկերս ասում ա, որ ոչինչ չանեմ, նույնիսկ ինքն իրեն կարգելակի վերջի պահին), ինչևէ, մեքենաս արձագանքեց, արգելակեցի, դիմացս մի 06 էր գնում, հետևը ոչ մի լույս չէր վառվում: Նեղվեցի:





loading...









Սկսեցի ուշադրություն դարձնել: Վազանց կատարածս ամեն 3֊4֊րդ մեքենայի հետևի ոչ մի լույս չէր վառվում: Վերջը, Սիսիանը անցա, արդեն ոլորաներն եմ իջնում, մեկ էլ հայելիումս նկատեցի հետևիցս արագ մի մոտոցիկլետ ա գալիս (դե 1 ֆառից գուշակեցի): Չէ, պարզվեց, էդ էլ եմ սխալ գուշակել, կողքովս մի գազել անցավ, փաստորեն դիմացի 1 ֆառն էր վառվում, անցավ, իսկ հետևից ընդհանրապես լույս չէր վառվում: Մտքումս մտածեցի, սա ախր գիշերային ճանապարհի սմերտնիկ ա:
Դեռ սմերտնիկի մասին մտքերս չէին ցրվել, մի քանի րոպե անց մեքենաս նորից ազդանշան հանեց, մի կերպ արգելակեցի և կանգնեցի հենց վերը նշածս գազելի հետևում: Գազելը կանգնած էր, դիմացը մի գռուզավիկ: Իջա, պարզվեց գազելը հետևից հարվածել ա գռուզավիկին: Մոտեցա էն պահին, որ գազելի վարորդը մունաթ ա գալիս գռուզավիկի վարորդի վրա, թե ինչի գռուզավիկի հետևում ոչ մի լույս չի վառվում, ինչի պատճառով չի տեսել ու հարվածել ա, դե գռուզավիկի վարորդն էլ գոռգռում էր, թե. դա ինչ կապ ունի, կարող ա նոր ա լամպը փչացել, պիտի ուշադիր լինեիր, եկել ես հետևից խփել եա, հլը մի հատ էլ մունաթ ես գալի…:

Խոսքերը կտրեցի, ասեցի ախր էդ անտեր լամպը 100 դրամ արժե ու չէի հասցրել շարունակել, գազելի վարորդը ոգևորված ասում ա. ճիշտ ա ասում մեր ախպերը, եղածը մի բան չի…: Խոսքը կտրեցի, ասում եմ, իմիջայլոց ձեր մեքենայի հետևում էլ լույս չի վառվում, պլյուս ճանապարհի մեջտեղը կանգնած եք, բայց վթարային թարթիչները չէք միացրել (էդ ըստեղ եմ ըտենց գրում, բայց աել եմ՝ ավարյոննիներ):
Ու տեսնելով, որ արդեն 2 վարորդները կարծես էլ իրար թշնամի չեն համարում, քանի որ հանձինս ինձ միասնական թշանամի են տեսնում, արագ ասեցի. մարդու բան չի եղել չէ՞, ու լսելով բացասական պատասխանը, ասեցի. էդ էի ուզում իմանալ ու ծլկեցի միջադեպի վայրից)))
Սեփական սխալների ընկալումով և ընդունումով աշխատանքային շաբաթ եմ մաղթում բոլորիս:


add
loading...
.

от admin