>

Պnլիկլինիկшներից հшկաuական լnւրեր են uտшցվnւմ․ Ինչ է կատարվnւմ

Կեղծ պատվաստումների թեմայով վարչապետի ղժղժոցից, ձերբակալելու ու կալանավորելու հրահանգներից հետո, կառավարության նիստի հենց հաջորդ օրը տեղեկացանք, որ ԱԱԾ-ն խուզարկություն է արել «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի պոլիկլինիկայում եւ հայտնաբերել պատվաստումների կեղծ տեղեկանքներ:

Մարդկանց է բերման ենթարկել, այդ թվում` թերապեւտներից մեկին:

loading...



Մեզ հասած տվյալներով, ԱԱԾ-ականները, ուսումնասիրելով էլեկտրոնային տվյալների բազան, դուրս են գրել այն դեպքերը, երբ քաղաքացին, չլինելով երկրում, պատվաստումը վավերացնող QR կոդ է ներկայացրել: Պարզվել է, որ նա «պատվաստվել» է Հայաստանից բացակայելով:


Միայն «Գրիգոր Լուսավորիչում» մոտ 40 կեղծ տեղեկանք են հայտնաբերել: Տվյալներ կան, որ Երեւանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող այլ պոլիկլինիկաներում եւս կեղծ տեղեկանքների տրամադրման դեպքեր են հայտնաբերվել: Սակայն միանշանակ պնդել, թե մեղավոր են բժիշկները, չի կարելի:





Անցել է 3 օր, այս տեղեկատվության մասին պաշտոնական հաղորդագրություն չկա: Չի բացառվում, որ իրավապահներն ամեն ինչ արել են, ցույց տալու համար, թե կատարում են Փաշինյանի հրահանգը, իսկ հիմա փաստեր են «դզում-փչում»: Ճի՞շտ է, որ ներկայում այլ բուժհաստատություններում էլ են խուզարկություններ ընթանում, եւ ի՞նչ են հայտնաբերել: ԱԱԾ-ից պատասխանում են.

«Հետեւեք պաշտոնական լրահոսին»:

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ տնօրեն Արման Հովակիմյանը մեզ հետ զրույցում ասաց, որ այս պահին ոչ մի ձերբակալված կամ կալանավորված աշխատակից չկա, ուսումնասիրություններ են կատարում: «Մի բժիշկ չի, մի քանի բժիշկներ են գնացել, հարցերի են պատասխանել, դուրս են եկել: Ավելի ինֆորմացիայի չեմ տիրապետում:

Որպես տնօրեն, ես ոչնչի չեմ խառնվում, որ անաչառ, օբյեկտիվ քննություն լինի»,- ասաց նա: Հովակիմյանն ասում է, որ տարատեսակ լուրերը վնասում են ԲԿ գործարար համբավին:


«Ի՞նչ անենք, մենք էնքան լավ գործեր ենք արել, ու միեւնույն է, մեր համբավն այսպես, թե այնպես գցել են մամուլում: Մենք սովորել ենք վերջին երկու-երեք տարիներին աշխատանքով ցույց տալ մեր արդյունքը: Բացասական բաներ էլ եթե լինում են, ցավում ենք, շտկում ենք»:

Նրան խնդրեցինք մեկնաբանել շրջանառվող ոչ պաշտոնական տեղեկությունները, թե մարդիկ, լինելով արտասահմանում, պատվաստումների սերտիֆիկատների QR կոդ են ցույց տվել, սակայն այդ ընթացքում չէին կարող պատվաստում ստանալ, ինչպե՞ս կարող էր այդպես պատահել:

«Ձեր ասած հարցի հետ կապված՝ մի բան միայն կարող եմ ասել․ եթե դա իրական է, ապա, այո, դա հանցագործություն է: Իսկ ոնց կարող է լինե՞լ: Էլեկտրոնային առողջապահության տարբեր օղակներում հնարավոր է շեղումներ լինեն»: Հետեւապես, տնօրենը կարծում է` հստակ ասել, որ բժիշկներն են մեղավոր, չի կարելի:

Առողջապահության փոխնախարար Արտակ Ջումայանը, որը դեռ երկու ամիս առաջ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի պոլիկլինիկան էր ղեկավարում, եւս կարծում է, որ բժիշկներին մեղադրելը վաղ է:



«Ես հիմա չեմ կարող ասել, թե ով է մեղավոր, ինչի մեջ է մեղադրվում, մեղադրվո՞ւմ են, թե ո՞չ: Ձեր հարցերն իրավապահներին պետք է ուղղեք, գուցե, իրենք ասեն, թե ինչ ստուգումներ են իրականացնում եւ ում ինչի մեջ են մեղադրում:

Մենք այս պահին ինֆորմացիա չունենք: Հնարավո՞ր է արդյոք. էլեկտրոնային առողջապահություն ասվածը որքանո՞վ է արդյունավետ աշխատում, հնարավոր է, որ այդտեղ շեղումներ լինեն:

Եթե ինչ-որ բան այնտեղ սխալ լինի, մեզ կհայտնեն, կասեն, թե որ հատվածում է այդ շեղումը եղել, եւ կա՞ արդյոք անհրաժեշտություն՝ միջամտություն իրականացնել այդ ծրագրի մեջ»: Արտակ Ջումայանը տեղյակ չէր անգամ, թե արդյոք արվե՞լ են խուզարկություններ այլ հաստատություններում եւս:

«Մենք չգիտենք: Դա մեզ այդքան էլ չի հետաքրքրում, քանի որ այս պահին չունենք պաշտոնական ինֆորմացիա իրավապահներից»:

Բայց այս դեպքը բոլորին հետաքրքրեց, Ձեզ չի՞ հետաքրքրում: «Մենք անհանգստացած ենք որպես բժիշկներ, բայց իրավապահներն իրենց աշխատանքն են անում»,- ասաց փոխնախարարը: Նա կարծում է, որ քանի դեռ չկա իրավապահների եզրակացությունը, «Գրիգոր Լուսավորիչը» շարունակում է մնալ «նորմալ ԲԿ»:

Դեռ օգոստոսին, երբ ղեկավարում  էր ԲԿ-ի պոլիկլինիկան, Ջումայանը հարցազրույցներում պարծենում էր իր ղեկավարած պոլիկլինիկայում պատվաստումների հարաճուն տեմպերով:

Ապրիլի 13-ից մինչեւ մայիսի վերջն այստեղ պատվաստվել էր մոտ 2 հազար 300 մարդ, այդ թվում՝ օտարերկրացիներ, հունիսին՝ 2 հազար 500, իսկ հուլիսին՝ 4 հազարից ավելի, որտեղ գերակշռող մասը ՀՀ քաղաքացիներն են: «Միջինը մեզ մոտ օրական պատվաստվում է 120 մարդ»,- հայտարարում էր Ջումայանը: Նկատենք, որ պոլիկլինիկայում պատվաստվել է 6 հազար ՀՀ քաղաքացի:

Сообщение Պnլիկլինիկшներից հшկաuական լnւրեր են uտшցվnւմ․ Ինչ է կատարվnւմ появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


add
loading...
.

от admin