>

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է երեկվա ընթացքում կորոնավիրուսի հետևանքով գրանցված մահվան 43 դեպքերին ու ևս մեկ անգամ ընդգծել պատվաստումների կարևորությունը.

loading...




«Ինչպես կարող էին պատվաստումները փրկել 43 քաղաքացիներին մահից.
Շատ պարզ.
Երկու դեղաչափ պատվաստանյութ ստացած մարդու օրգանիզմում ձևավորվում են հակամարմիններ, և մեր օրգանիզմը մինչև իրական հիվանդությանը հանդիպելը՝ արդեն իսկ ունի դրա դեմ պայքարելու ունակությունը։
Ի դեպ, ՀՀ բնակչության 95 տոկոսն իր կյանքում ստացել է ինչ-որ պատվաստում, և դա որևէ կերպ չի ազդել մեր առողջության վրա, այլ պաշտպանել է մեզ տասնյակ հիվանդություններից։
Պատվաստումների շնորհիվ է, որ մեր երեխաները չեն հիվանդանում, օրինակ, պոլիոմելիտով և նման այլ վտանգավոր հիվանդություններով։
Քովիդի դեմ պատվաստանյութը նույնկերպ է գործում, այն անվտանգ է և օգնում է, որ մենք պաշտպանվենք և պաշտպանենք մեր հարազատներին։
Քովիդը վտանգավոր է և կյանքեր է խլում, մինչդեռ կա դրանից ապահովագրվելու միջոցը»,- գրել է նա:








Աղբյուրը

The post «Ինչպես կարող էին պատվաստումները փրկել 43 քաղաքացիների մահից…». նախարարը՝ կորոնավիրուսի հետևանքով մահից խուսափելու մասին appeared first on Amnew.site | լրատվական կայք.


add
loading...
.

от admin