>

Ալեն Սիմnնյանի արձագանfը Ռnբերտ Քnչարյանի հայտարարnւթյանը


Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ Ռոբերտ Քոչարյանի՝ «Փաշինյանը բանակցային սեղանի շուրջ նստած չէ,





loading...


այսօր նա բանակցային սեղանի վրա է» արտահայտությանը:

Սիմոնյանի խոսքով՝ ինքը դժվարանում է Քոչարյանի արտահայտությունները մեկնաբանել:


«Ես մշտապես դժվարացել եմ Քոչարյանի ասածները մեկնաբանել, որովհետև ես վստահ չեմ, որ այն հայերեն խոսքը, որն ինքն ասում է, և միտքը, որը ես ընկալում եմ, դրանք համընկնում են:



Վերջերս այցելեցի Կարեն Դեմիրճյանի թանգարան, և տիկին Ռիմա Դեմիրճյանն ինձ շատ հետաքրքիր մանրամասներ պատմեց այն ժամանակահատվածի՝ Քոչարյանի դիրքորոշման հետ կապված:

Պարոն Քոչարյանը լավ կանի՝ այդ զրույցներից խուսափի և այդ թեմաներից հնարավորինս քիչ խոսի, որովհետև եթե զրույց սկսվի, թե ով ինչի մասին է բանակցել, ինքը շատ վատ կացության մեջ կհայտնվի»,- նշեց նա:

Сообщение Ալեն Սիմnնյանի արձագանfը Ռnբերտ Քnչարյանի հայտարարnւթյանը появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


add
loading...
.

от admin