>

Գшգիկ Ջհшնգիրյшնի փեսшն ազшտվեց պшշտոնից


Գագիկ Ջհանգիրյանի փեսային ազատել են Երևան քաղաքի քննչական վարչության պետի պաշտոնից: ArmLur. am-ին հայտնի դարձավ, որ Ջհանգիրյանի փեսան՝





loading...


Անրի Վարդանյանը, նշանակվել է մեկ այլ պաշտոնի՝ ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարությունների, կազմակերպական-վերլուծական և քրեագիտական գլխավոր վարչության պետ:

SHAMSHYAN .com-ի գրել էր, որ հոկտեմբերի 12-ին, Հայաստանի քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քարամյանը հրամաններ է ստորագրել։


Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ա. Քարամյանի հրամանով արդարադատության առաջին դասի խորհրդական Մհեր Վարդանյանը նշանակվել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության պետ։



Քննչական կոմիտեի նախագահի մեկ այլ հրամանով Մ. Վարդանյանն ազատվել է ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարությունների, կազմակերպական-վերլուծական և քրեագիտական գլխավոր վարչության պետի պաշտոնից։

Ա. Քարամյանի մեկ այլ հրամանով նշված պաշտոնում է նշանակվել Անրի Վարդանյանը, ով ինչ այդ աշխատում էր Երևան քաղաքի քննչական վարչության պետ։

Сообщение Գшգիկ Ջհшնգիրյшնի փեսшն ազшտվեց պшշտոնից появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


add
loading...
.

от admin