>

Սերժ Սшրգսյանի փшստաբանը հшստատեց․ Ինչ է սպшսվում

ՀՔԾ-ի կողմից հարուցված նոր քրեական գործով միայն ասեմ, որ ՀՀ նախագահին օրենքով տրված են սոցիալական երաշխիքներ, երկրորդ՝ ավելի հիմնազուրկ քրեական գործի հարուցում, քան այս գործի հարուցումն է՝ երբևէ իմ պրակտիկայի ընթացքում չի պատահել։

loading...




Այս մասին ArmDaily .am-ի հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փաստաբան Ամրամ Մակինյանը՝ անդրադառնալով ՀՔԾ-ում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցված քրեական գործին,





որը վերաբերում է ՀՀ նախագահին սպասարկելու նպատակով տրամադրված ինքնաթիռի 2008-2017 թթ-ին բարձրաստիճան պաշտոնատար անձանց կազմակերպմամբ շահագործած և առանց ծառայողական անհրաժեշտության պետական միջոցների հաշվին կատարած մի շարք չվերթներին:

ՀՔԾ-ում նյութերի նախապատրաստման ընթացքում տվյալներ են ստացվել, որ վերոհիշյալ ժամանակահատվածում նշված ինքնաթիռը բազմաթիվ չվերթներ է իրականացրել դեպի Գերմանիայի Դաշնության Բադեն-Բադեն քաղաք (Կարլսռուհե օդանավակայան),

որոնցից մի մասի դեպքում չվերթները կազմակերպվել են սահմանված կարգի խախտմամբ՝ առանց ՀՀ նախագահի աշխատակազմից նախապես ստացված գրավոր հայտերի:


«Ամեն ինչ չի, որ գրվում է թղթի վրա և դա կարելի է դիտել որպես պատշաճ որոշում՝ քրեական գործ հարուցելու մասին։

Ինչ վերաբերում է սոցիալական երաշխիքներին՝ հիշեցնեմ, որ կա համապատասխան օրենք՝ Պաշտոնատար անձանց սոցիալական երաշխիքների մասին, որը կարգավորվում է, թե հանրապետթյան որ պաշտոնյային ինչ սոցիալական երաշխիքներ են տրված, ինչ է պետությունը տրամադրում։



Պետությունը անգամ հանրապետության պաշտոնաթող նախագահի նկատմամբ պարտավորություն ունի իր մեկ տարվա ընթացքում 10 օր արտերկրում գտնվելու այցերը փոխհատուցել։ Սա միայն մեկ օրինակ է»։

Հարցին, թե ասվածից կարելի՞ է ենթադրել, որ երկրի նախագահը սոցիալական երաշխիքների շրջանակներում է մեկնել Բադեն-Բադեն՝ նա պատասխանեց, «Բադեն-Բադեն մեկնելը քրեորեն պատժելի՞ է»։

Դիտարկմանը, թե չվերթերը կազմակերպվել են համապատասխան կարգի խախտմամբ՝ նա պատասխանեց.

«Թող քննեն այս քրեական գործը և կտեսնեն, թե ինչքան հիմնազուրկ է»։

Сообщение Սերժ Սшրգսյանի փшստաբանը հшստատեց․ Ինչ է սպшսվում появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


add
loading...
.

от admin