>

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր՝ հոկտեմբերի 12-ին, լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ «Փաշինյանը բանակցային սեղանի շուրջ նստած չէ, այսօր նա բանակցային սեղանի վրա է» արտահայտությանը:


«Ես մշտապես դժվարացել եմ Քոչարյանի ասածները մեկնաբանել, որովհետև ես վստահ չեմ, որ այն հայերեն խոսքը, որն ինքն ասում է, և միտը, որը ես ընկալում եմ, դրանք համընկնում են: Վերջերս այցելեցի Կարեն Դեմիրճյանի թանգարան և տիկին Ռիմա Դեմիրճյանն ինձ շատ հետաքրքիր մանրամասներ պատմեց, այն ժամանակահատվածի Քոչարյանի դիրքորոշման հետ կապված: Պարոն Քոչարյանը լավ կանի այդ զրույցներից խուսափի և այդ թեմաներից հնարավորինս քիչ խոսի»,-նշեց նա:





loading...



Ալեն Սիմոնյանի խոսքով՝ եթե սկսվի զրույց, թե ով ինչի մասին է բանակցել, Ռոբերտ Քոչարյանը շատ վատ կացության մեջ է հայտնվելու:

«Կա ինֆորմացիա կին ռազմագերու վերաբերյալ, ցավոք սրտի ադրբեջանական կողմը չի հաստատում այդ տեղեկությունը․․․» ՀՀ ԱԺ նախագահի ճեպազրույցը


Մանրամասները՝ տեսանյութում։



Աղբյուրը

The post «Կա ինֆորմացիա կին ռազմագերու վերաբերյալ, ցավոք․․․» ՀՀ ԱԺ նախագահի ճեպազրույցը appeared first on Amnew.site | լրատվական կայք.


add
loading...
.

от admin