>

Փшշինյшնի ուշшգրավ шկնшրկը Պпւտինին․ Ինչ է пրпշվել

Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր Մոսկվայում մեկնարկել է Փաշինյան-Պուտին՝ այս տարվա արդեն 4-րդ դեմառդեմ հանդիպումը:

loading...



Իր ողջույնի խոսքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Պուտինի հետ իր հաճախակի հանդիպումները վկայում են Հայաստանի և





Ռուսաստանի հարաբերությունների բարձր դինամիկայի, ինչպես նաև 2երկրների ռազմավարական և դաշնակցային փոխհարաբերությունների կարևորության երկկողմ գիտակցման մասին:

«Այժմ դինամիկ գործընթացներ են տեղի ունենում տարածաշրջանում և ամբողջ աշխարհում,


և շատ կարևոր է, որ դաշնակիցները հաճախակի հանդիպեն և պարզեն միմյանց դիրքորոշումները»,- ասել է Փաշինյանը՝ ընդգծելով՝ մեր տարածաշրջանում դեռ չի կարելի խոսել իրավիճակի լիարժեք կայունացման մասին:

«Ինչպես Դուք նկատեցիք, Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը շարունակում է մնալ չլուծված և հասկանալի է,



որ հակամարտության լուծման և մեր տարածաշրջանում անվտանգության ապահովման հարցում Ռուսաստանը խաղում է առանցքային դեր,

հանդիսանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ և ուրախ եմ բոլոր այս հարցերը Ձեզ հետ քննարկելու հնարավորության համար»,- նշել է Փաշինյանը:

Կիսվի՛ր այս նյութով

Сообщение Փшշինյшնի ուշшգրավ шկնшրկը Պпւտինին․ Ինչ է пրпշվել появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


add
loading...
.

от admin