>


Յուրաքանչյուր կին գիտի, թե որքան դժվար է տանը պահպանել մաքրություն ու կոկիկ տեսք: Հատկապես բարդ է աշխատող և երեխա ունեցող կանանց համար: Որպես կանոն, մաքրություն անելու համար պահանջվում է մի քանի ժամ, ինչի հետևանքով չի մնում ազատ ժամանակ հանգստանալու կամ սիրելի գործով զբաղվելու համար:

 

Ահա 4 խորամանկություն, որոնք կօգնեն ձեզ տան մաքրությունն ապահովելու հարցում

loading...





Ազատվեք հին ու անպետք իրերից





Մի պահեք տանը իրեր, որոնք չեք օգտագործում, և պահել եք միայն այն մտքով, որ գուցե այն մի օր պետք գա: Ոսկե կանոն. եթե որևէ իր մի ամբողջ տարի չեք օգտագործել, ուրեմն առանց դրա հեշտությամբ կապրեք:

Ոչ, այն շրզազգեստը, որը հագել էիք առաջին հանդիպմանը, այլևս նորաձև չի լինի, իսկ ծակված կաթսան երբեք չեք նորոգի… Նույնն էլ վերաբերվում է պատռված պայուսակին:

 

Կոշիկները մաքրեք ու դրեք իր տեղում տուն մտնելուն պես




Ամեն անգամ տուն վերադառնալիս ցանկալի է մաքրել կոշիկները ու դնել հատուկ պահարանում: Այդպես փողոցի փոշին ու կեղտը չի տարածվի տանը, բացի այդ միջանցքն ավելի կոկիկ տեսք կունենա, եթե հատակին չլինեն մի քանի զույգ կոշիկներ:

 



Արդուկեք հագուստն առանց գործը հետաձգելու

Տեխնիկական առաջընթացի շնորհիվ հագուստ լվանալը բավականին հեշտացել է, ու հիմա կանայք արդուկելու համար ավելի շատ ուժ ու ժամանակ ունեն:

Մի կուտակեք լվացած հագուստը, շուտ արդուկեք ու դասավորեք պահարանում: Կտեսնեք, թե ինչ թեևություն կզգաք:

 

Փոշիները մաքրեք հակաստատիկով

Հրաժարվեք խոնավ կտորից, դրա փոխարեն օգտագործեք հակաստատիկ միջոցներ: Այդ դեպքում փոշին ավելի քիչ կնստի մակերեսների վրա:

 

Նյութը պատրաստեց ԻՆՖՈ ՓԱՍՏԵՐ կայքը


add
loading...
.

от admin