>

Ինչn՞ւ հեs կանչվեց Իրանnւմ ՀՀ դեuպան Արsաշեu Թnւմանյանը

Այսօր ՀՀ նախագահը Իրանում Հայաստանի դեսպան է նշանակել Արսեն Ավագյանին, ազատելով այդ պաշտոնից Արտաշես Թումանյանին, որը դեսպան էր նշանակվել 2015-ի փետրվարին։

loading...




Հոկտեմբերի 3-ին Նիկոլ Փաշինյանի Վիլնյուսում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը հայտարարել է, որ «Հայաստանը երբեք ներքաշված չի եղել եւ երբեք չի ներքաշվի դավադրության մեջ՝ ընդդեմ Իրանի, որովհետեւ Հայաստանի համար այդ հարաբերությունները չափազանց կարեւոր են,





և Հայաստանը երբեք չի մոռանա, որ 1990-ականների սկզբին Իրանը Հայաստանի համար եղել է կյանքի ճանապարհ»։

Ի պատասխան ՀՅԴ Հյուսիսային Իրանի և ՀՅԴ Հարավային Իրանի կենտրոնական կոմիտեները համատեղ հայտարարություն են տարածել, որում, մասնավորապես, ասված է․


«Օրերս Նիկոլ Փաշինյանը Լիտվայի հայ համայնքի խիստ փոքրաթիվ ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ, Հայ Յեղափոխական Դաշնակցությանը արատավորելու եւ անվանարկելու հերթական փորձն է կատարել։



Նրա թիրախում այս անգամ յայտնվել են ՀՅԴ Իրանի կառույցները։

Իր ելույթում Փաշինյանը հայտարարել է, թե Իրանում Դաշնակցության կառույցները փորձում են երկրի իշխանությունների մոտ բացասական իմիջ ձեւավորել ՀՀ գործող իշխանությունների մասին՝ այդ կերպ հարվածելով Հայաստանի անվտանգության շահերին եւ պետականությանը»։

Հիշեցնենք, որ 2003-ի ընտրությունների ժամանակ Արտաշես Թումանյանը՝ Վահան Հովհանիսյանի եւ Արմեն Ռուստամյանի հետ միասին գլխավորում էր ՀՅԴ նախընտրական ցուցակը։

Сообщение Ինչn՞ւ հեs կանչվեց Իրանnւմ ՀՀ դեuպան Արsաշեu Թnւմանյանը появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


add
loading...
.

от admin