>

ԱԳ նшխարար Լшվրովի խորհրդшվոր լռпւթյունն ու Պпւտինի լեզվի սшյթшքnւմը․ Որnշումը կшյացվшծ է

«Այսօր հանդիպեցի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Հանդիպումը շատ արդյունավետ էր: Մենք քննարկեցինք ինչպես երկկողմ օրակարգը, այնպես էլ իրավիճակը տարածաշրջանում: Մենք կշարունակենք շփումները ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչելու համար», – Պուտինի հետ հանդիպումից հետո Twitter- ում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

loading...



Ռուսական կողմը ոչինչ չի հաղորդել ձեռք բերված կամ չբերված պայմանավորվածությունների մասին: Դրանց մասին կարելի է ենթադրել հանդիպումից առաջ Փաշինյանի և Պուտինի հակիրճ ելույթներից: «Շուտով ԱՊՀ գագաթաժողովն է, կցանկանայի Ձեզ հետ «ճշգրտել ժամերը» այս ուղղությամբ և նաև մեր փոխգործակցության մյուս հարցերի, այդ թվում` այսօրվա դրությամբ և երկարաժամկետ հեռանկարում տարածաշրջանում կարգավորման հարցով», ասել է Պուտինը:





«Ինչպես Դուք եք նկատել, Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը մնում է չլուծված և հասկանալի է, որ հակամարտության լուծման ու մեր տարածաշրջանում անվտանգության ապահովման գործում Ռուսաստանն ունի առանցքային դերակատարություն` հանդիսանալով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր», ասել է Փաշինյանը:

Պուտինը «նկատե՞լ է», որ ղարաբաղյան հակամարտությունը լուծված չէ: Նոյեմբերի 9-ից հետո նա հայտարարել էր ի լուր աշխարհի, որ հակամարտությունը լուծված է:


Մի քանի օր առաջ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը լռեց՝ ի պատասխանե Իրանի ԱԳ նախարարի այն հարցին, թե Ռուսաստանը համաձա՞յն է տարածաշրջանում սահմանների փոփոխության հետ:

Հայաստանի պաշտպանության նախարարի հետ հանդիպմանը ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն նույնպես լռեց՝ չմեկնաբանելով Ալիևի այն հայտարարությունները, թե Ռուսաստանի կողմից Հայաստանին ժամանակակից սպառազինությունների մատակարարումը «հայկական կողմի կողմի տարածած կեղծ լուրեր են»:



Լռեց նաեւ ռուս պատրիարքը, ով Գարեգին Բ-ի հետ հանդիպմանը չասաց, թե ինչու հայ հոգեւորականներին թույլ չեն տալիս մտնել Դադիվանք: Փոխարենը պատրիարքը բացահայտ խոստովանեց, որ «քաղաքական խոչընդոտները» թույլ չեն տալիս տարածաշրջանը բաժանել Թուրքիայի հետ և ապրել խաղաղ ու երջանիկ:

Հակամարտությունը լուծվա՞ծ է, թե ոչ, Մոսկվան սպառազինություն կմատակարարի՞ Հայաստանին, Ռուսաստանը համաձա՞յն է տարածաշրջանում սահմանների փոփոխության հետ, և ի՞նչն է խանգարում ռուս պատրիարքին հայտարարել հայ ռազմագերիների վերադարձի և Արցախում հայկական ժառանգության պահպանման մասին: Մոսկվայի «լռությունն» առավել քան խոսուն է։

Աղբյուր lragir. am

Сообщение ԱԳ նшխարար Լшվրովի խորհրդшվոր լռпւթյունն ու Պпւտինի լեզվի սшյթшքnւմը․ Որnշումը կшյացվшծ է появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


add
loading...
.

от admin