>

Մшրիա Զախшրովայի նրբшնկատ ակնшրկն ու իրերի իրшկան պшտկերը․ Որпշումը կшյացվшծ է

Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը համապատասխան հետաքննություն է անցկացնում ՝ Ադրբեջանի կողմից իրականացրած կրակոցների հետևանքով Մարտակերտի շրջանում խաղաղ բնակչի մահվան կապակցությամբ:

loading...



Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:





«Հոկտեմբերի 9-ին Մարտակերտի շրջանում ադրբեջանական ԶՈՒ-ի կրակոցների հետևանքով մահացու վիրավորում է ստացել խաղաղ բնակիչ։

Մենք մեր ցավակցություններն ենք հայտնում զոհվածի բոլոր հարազատներին ու մտերիմներին»,- ասել է Զախարովան։


Նրա խոսքով՝ իրենց պատասխանատվության գոտում միջադեպեր թույլ չտալու համար ռուս խաղաղապահները մշտական կապի մեջ են Հայաստանի ու Ադրբեջանի գլխավոր շտաբների հետ։

Գերատեսչության ներկայացուցիչը հայտարարել է, որ սույն ողբերգական միջադեպը հաստատում է եռակողմ հայտարարության բոլոր դրույթների խիստ պահպանման անհրաժեշտությունը։



«Մենք կոչ ենք անում երկու կողմերին «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով փոխանակել գերիներին և փոխանակվել ականապատ դաշտերի քարտեզներով», – ընդգծել է Զախարովան:

Հիշեցնենք՝ հոկտեմբերի 9-ին Մարտակերտի տարածքում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից արձակված կրակոցներից զոհվել է քաղաքի բնակիչ Արամ Տեփնանցը։

Նա վիրավորվում է ստացել կրծքավանդակի հատվածում ու տեղում մահացել է։

Сообщение Մшրիա Զախшրովայի նրբшնկատ ակնшրկն ու իրերի իրшկան պшտկերը․ Որпշումը կшյացվшծ է появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


add
loading...
.

от admin