>


Այս փափուկ ու թեթև կարկանդակները կարող եք պատրաստել ցանկացած միջուկով: Շատերը նախընտրում են կարտոֆիլ, սակայն կարող եք օգտագործել նաև բրինձ ու ձու, կաթնաշոռ, աղացած եփած միս կամ սունկ, լյարդ:

Անհրաժեշտ բաղադրիչներ.

loading...




  • եռման ջուր ու գոլ կաթ՝ յուրաքանչյուրից 200 մլ
  • շաքարավազ՝ 1ճ.գ.
  • աղ՝ 1,5 թ.գ.
  • խմորիչ՝ 10 գ
  • կարագ հալեցրած՝ 100 գ
  • ալյուր՝ 700 գ
  • եփած կարտոֆիլ՝ 5 հատ
  • տապակած սոխ, կանաչի, համեմունքներ

Պատրաստման եղանակ.





Մի քիչ գոլ կաթի մեջ լուծել շաքարավազն ու խմորիչը: Երբ խառնուրդը փրփրի, ավելացնել եռման ջուրն ու մնացած կաթը, լցնել աղը, հալեցրած կարագը, խառնել:

Մաս-մաս լցնել ալյուրը ու հունցել փափուկ խմոր:

Զգույշ եղեք, որ ալյուրը չչարաշահեք, այլապես խմորը շատ պինդ կստացվի:



Ծածկել խմորը և ուղարկել որևէ տաք տեղ, թողնել 1-1,5 ժամ:


Եփած կարտոֆիլը տրորել, ավելացնել սոխը, համեմունքները, մանրացրած կանաչին:

Կարկանդակներ ձևավորել՝ ձեռքերին ու սեղանին նախապես ձեթ քսելով:



Տապակել կարկանդակները տաքացրած ձեթի մեջ կամ թխել ջեռոցում՝ 180 ջերմաստիճանի ներքո:

Կարկանդակները ստացվում են փափուկ, փքուն, խմորը շատ նուրբ է, ձիգ չէ:

Բարի ախորժակ:

Նյութը պատրաստեց ԻՆՖՈ ՓԱՍՏԵՐ կայքը


add
loading...
.

от admin