>


Ես հիմա հայտնվել եմ սարսափելի իրավիճակում: Գտնվում եմ դեկրետում, երեխաս 8 ամսական է, ունեմ ամուսին, բայց ապրում եմ օնլայն աշխատած փոքր գումարով, ու նաև ծնողներս են օգնում իրեն հնարավորությունների սահմաններում:

Ամուսնացել եմ սիրելով, սակայն վերջերս շատ են իմ կյանքում տհաճ միջադեպերը: Ծնողներս ի սկզբանե չէին հավանում ապագա ամուսնուս, նրանց չէր գոհացնում սիրելիիս վերաբերմունքն իմ ու մեր ապագայի հանդեպ: Իսկ ինձ համար ամեն ինչ լավ էր,ու ես չէի սպասում, որ մեր ընտանիքը կարող է այս օրն ընկնել:

loading...









Ամուսինս, երբ մենք դեռ նոր էինք սկսել ընկերություն անել, հաճախ էր խոսում այն մասին, որ ժամանակակից իրականության մեջ կանայք ու տղամարդիկ պիտի հավասար լինեն: Նա ինձ նվիրում էր ծաղիկներ, կոնֆետներ, փոքր նվերներ, բայց, օրինակ, սրճարանում յուրաքանչյուրս մեր փոխարեն էինք վճարում: Ինձ դա նորմալ էր թվում, որովհետև էլի գիտեմ նման դեպքեր:

Հանդիպելուց կես տարի անց ամուսնացանք: Հարսանիքը կազմակերպեցին մեր ծնողները: Երբ սկսեցինք միասին ապրել, էլի նույն ձև էինք անում. ամեն ինչի համար հավասար վճարում էինք: Անգամ երբ խոսք գնաց երեխա ունենալու մասին, էլի որոշեցինք ամեն ինչ միասին անել:



Ես դեմ չէի, որովհետև բավականին լավ աշխատավաչձ էի ստանում, բայց ամեն ինչ փոխվեց, երբ դեկրետ գնացի: Երբ ծնվեց երեխաս, մեծ աշխատավարձի փոխարեն սկսեցի ստանալ պետության կողմից տրվող չնչին ամենամսյա նպաստ՝ երեխայի խնամքի համար նախատեսված: Բայց պարզվեց, որ դա կապ չունի, միևնույնն է, իմ անձնական ծախսերը ու երեխայի հետ կապված ծախսերի կեսը պիտի ես հոգամ: 


Ընդ որում ամուսինս հրաժարվում է երեխայի խնամքը նույնպես կիսել, քանի որ ինքը աշխատում է:



Ես ուղղակի շոկի մեջ եմ: Երբ գնում ենք խանութ, նա դրամարկղի մոտ պահանջում է, որ գումարի կեսը ես տամ: Մի քանի օր առաջ նա պարտքով մթերք է գնել տան համար, բայց ես պիտի վերադարձնեմ գումարի իմ բաժինը, երբ ավարտեմ թարգմանությունն ու ստանամ վճարը:

Ես էլ չգիտեմ, թե ինչ անեմ: Ամուսինս այս ամենի մեջ ոչ մի վատ բան չի տեսնում: Նա 13 տարի ապրել է Մեծ Բրիտանիայում, ու ասում է, որ հենց այսպես է տեսնում ընտանիքի մոդելը, իսկ ինձ համար այս ամենն անընդունելի է: Չեմ կարող ապրել մի մարդու հետ, ով իր հիվանդ, ջերմությունից թուլացած կնոջ համար դեղ է գնում դեղատնից, իսկ հետո էլ խնդրում գումարը: Սպասում է, թե երբ պիտի փոքր երեխայի խնամող կինը իր ծնողներից գումար ուզի ու տա իրեն…

Փորձել եմ խոսել սկեսուրիս հետ, բայց նա ասում է, որ չի կարող ազդել որդու վրա: Ու առհասարակ, ես գիտեի, թե ինչ քայլի էի գնում թող հիմա չդժգոհեմ:

Այնքան վատ եմ ինձ զգում…

Նյութը պատրաստեց ԻՆՖՈ ՓԱՍՏԵՐ կայքը


add
loading...
.

от admin