>


Նախկինում գորգերը ճոխության նշան էին համարվում: Ով կարող էր իրեն նման շքեղություն թույլ տալ, համարվում էր բարեկեցիկ կյանքով ապրող: Հիմա գորգերի հանդեպ վերաբերմունքն այլ է, դրանք ավելի շատ նախատեսված են հարմարավետության համար: Հաճելի չէ՞ վեր կենալ անկողնուց ու ոտքերի տալ զգալ փափուկ տաք ծածկույթ: Բայց, անշուշտ, գորգն ունի նաև բացասական կողմեր: Այն շատ է փոշի հավաքում ու շուտ է կեղտոտվում:

Միայն փոշեկուլը քիչ է, քանի որ այն հավաքում է միայն փոշու վերևի շերտը, մինչդեռ մազիկների մեջ շարունակում են ապրել միկրոբները: Որպեսզի ստիպված չլինեք հատուկ մաքրման համար մեծ գումար ծախսել, կարող եք կիրառել այս պարզ հնարքը:

loading...









Այս միջոցը, ի տարբերություն խանութից գնված նյութերի, անվտանգ է երեխաների ու տան կենդանիների համար:


Անհրաժեշտ է աղ և սոդա: 




Գորգի մակերեսին սկզբում աղ լցրեք, իսկ հետո սոդա ու լավ շփեք խոզանակով կամ ձեռքերով՝ նախապես ձեռնոց հագնելով:

Թողեք մի քանի ժամ, ինչից հետո մաքրեք փոշեկուլով: Փորձեք դա անել դանդաղ, որպեսզի լավ հանեք ամբողջ փոշին:

Ցանկալի է այսպիսի մաքրում կատարել տարեկան առնվազն 1-2 անգամ:

Նյութը պատրաստեց ԻՆՖՈ ՓԱՍՏԵՐ կայքը


add
loading...
.

от admin