>

Սերժ Սшրգսյանը հրшպարակեց որпշումը․ Օրը ֆիքսվшծ է

ՀՀԿ Գործադիր մարմինը հաղորդագրություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորեւ․

loading...




Այսօր ՀՀԿ նախագահ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՀՀԿ Գործադիր մարմնի հերթական նիստը:





Նիստի ընթացքում քննարկվել են տարածաշրջանային վերջին զարգացումները։

Ընգծվել է, որ գործող վարչախմբի ապիկարության պատճառով Հայաստանը սրընթաց կերպով կորցնում է իր սուբյեկտայնությունը, իսկ Արցախյան խնդրի շուրջ ընթացող դիվանագիտական զարգացումները տպավորություն չեն թողնում,


որ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը հետեւողականորեն պաշտպանվում է կապիտուլյանտների կողմից։



Ի գիտություն են ընդունվել կուսակցության անդամների վերահաշվառման աշխատանքների, տարածքային եւ շրջանային կառույցներ այցելությունների, կուսակցության միջազգային գործունեության մասին հաշվետվությունները։

Որոշում է կայացվել հրավիրել ՀՀԿ հերթական, 17-րդ համագումարը, որը կկայանա սույն թվականի դեկտեմբերի 18-ին։ Տրվել են համագումարի նախապատրաստական աշխասանքները մեկնարկելու համապատասխան հանձնարարականները։

ՀՀԿ Գործադիր մարմին։

Сообщение Սերժ Սшրգսյանը հրшպարակեց որпշումը․ Օրը ֆիքսվшծ է появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


add
loading...
.

от admin