>

Wаrgопzo-ն հшյտնեց․ Հայկական կողմն ունի 3 զոհ, 6 վիրավոր․ Նոր մանրամասներ

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը քիչ առաջ տեղեկացրեց, որ ադրբեջանական զինված ուժերի հարձակումից Արցախում վիրավորում է ստացել 6 զինծառայող, որոնցից երկուսի վիճակը ծանր է:

Ռուսական War gonzo նախագիծը հայտնում է, որ հայկական կողմն ունի երեք զոհ, վեց վիրավոր:

loading...



Արցախի Ասկերանի շրջանի Հարավ գյուղի մոտակա հայկական ու ադրբեջանակնա դիրքերի միջեւ փոխհրաձգություն է ընթանում։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց գյուղապետ Անդրանիկ Ղազարյանը։


Հարցին՝ ճի՞շտ է տարածված տեղեկությունը, որ գյուղի մոտակայքում ԱԹՍ-ներ են թռչում, նա պատասխանեց, որ չի կարող ասել, քանի որ ձայներ չեն լսվում։





Գյուղում որևէ խուճապ չկա, հայտնեց Անդրանիկ Ղազարյանը ու նշեց, որ տուժածների մասին տեղեկություններ չունի։

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը տեղեկացնում է․

«Ադրբեջանական զինված ուժերի հարձակումից Արցախում վիրավորում է ստացել 6 զինծառայող, որոնցից երկուսի վիճակը ծանր է:


Խոսքը Արցախի Նոր Շեն համայնքի մասին է, որի անմիջական հարևանությամբ են տեղակայված ադրբեջանական զինված ուժերի դիրքերը: Արցախի Հարավ և մի քանի այլ քաղաքացիական բնակավայրի ուղղությամբ ևս կրակոցներ են արձակվել:

Քիչ առաջ խոսեցի Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանի (Gegham G. Stepanyan) հետ, ով այս պահին այցելել է զինվորական հոսպիտալ, քննարկեցինք մանրամասները:

Սա ադրբեջանական իշխանությունների ցեղասպան, ֆաշիստական քաղաքականության ուղիղ արդյունքն է:

Ադրբեջանական զինված ուժերի ներկայությունը հայկական քաղաքացիական բնակավայրերի հարևանությամբ լրջագույն սպառնալիք է մարդկանց անվտանգության ու խաղաղ համար, նրանց կյանքի իրավունքի ոտնահարում է:



Հաշվի առնելով, որ Արցախի պաշտպանության բանակի դիրքերը Նոր Շեն ու մյուս համայնքների անմիջական հարևանությամբ պաշտպանում են քաղաքացիական բնակիչների կյանքն ու

անվտանգությունը, ակնհայտ է, որ վիրավորում ստացած բոլոր զինվորների առողջությանը վնաս պատճառելու համար ադրբեջանական զինված ուժերն ուղիղ պատասխանատվություն են կրում իրենց հանցավոր արարքների համար:

Հանուն հայ զինվորի ՀԿ ն ախագահ, «Բանակ-ինֆո» կայքի համակարգող Դավիթ Թորոսյանը գրում է.

«Արցախի Նոր շեն գյուղի ուղղությամբ ադրբեջանական կողմը խախտել են հրադադարը, կրակ բացել մերոնց ուղղությամբ, ունենք 6 վիրավոր, որոնցից 2-ը նախնական տվյալներով ծանր վիրավորում են ստացել։

Զոհերի մասին այս պահին տեղեկություններ չկան։ Շուշիից կրակել են նաև Հարավի ուղղությամբ, նախնական տվյալներով կորուստներ չունենք։

Հ.Գ ՏՎՅԱԼՆԵՐՆ ՍՏԱՑՎԱԾ ԵՆ ՍԵՓԱԿԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԻՑ ԵՎ ՈՉ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԵՆ»։

Сообщение Wаrgопzo-ն հшյտնեց․ Հայկական կողմն ունի 3 զոհ, 6 վիրավոր․ Նոր մանրամասներ появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


add
loading...
.

от admin