>

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը Հայաստան այցի ժամանակ հայտարարություններ է արել, որոնք վկայում են, որ ԱՄՆ-ն պատրաստվում է տարածաշրջանում լուրջ վերափոխումների եւ դրանց համապատասխան փորձում է պայմանավորվել տարածաշրջանի երկրների հետ: ԱՄՆ-ն Հայաստանին առաջարկել է ամերիկյան զենք գնել՝ ակնարկելով, որ ամերիկյան զենքը ռուսականից ավելի լավն է:

Զենքի վաճառքը միայն առեւտրի հարց չէ ԱՄՆ համար, դա քաղաքական կուրս է, որի օգնությամբ լուծվում են բազմաթիվ այլ հարցեր: Նախեւառաջ, դա կապված է Մերձավոր Արեւելքում, Իրանում, Թուրքիայում կարեւոր աշխարհքաղաքական խնդիրների հետ: Բայց կան նաեւ հանգուցային հարցեր, որոնք կողպեքի դեր են կատարում Պանդորայի արկղի համար:




Քոչարյանի զոհերը

Նախեւառաջ խոսքը ղարաբաղյան խնդիր մասին է: Չնայած Ջոն Բոլթոնը հայտարարել է, որ նոր լուծում առաջարկելու համար չի եկել, սակայն զենք գնելու մասին նրա առաջարկն արդեն այդպիսի առաջարկ է: Եթե ԱՄՆ-ն Հայաստանին որակյալ զենք է առաջարկում, հնարավոր է, ցանկանում է ուժեղացնել Հայաստանի դիրքերը, նախապատրաստել որոշ իրադարձությունների եւ օգնել Հայաստանին չհամաձայնվել ինչ-ինչ լուծումների:




Ղարաբաղյան կարգավորման մասին վերջին շրջանում հիմնականում խոսում են «Լավրովի պլանը» վերակենդանացնելու լույսի ներքո: Ռուսամետ վերլուծաբանները եւ փորձագետները չեն դադարում պնդել, որ Հայաստանում խորհրդարանական ընտրություններից հետո Ռուսաստանը Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ պայմանավորվածությամբ կարող է Հայաստանին կարգավորման պլան «առաջարկել»: Կարծիք կա անգամ, որ դեկտեմբերին խորհրդարանական ընտրություններ անցկացնելու որոշումը պայմանավորված է ղարաբաղյան բանակցությունների արագացմամբ:

Հայաստանը, ինչպես նշում է Բոլթոնը, զենքի առումով ամբողջությամբ կախված է Ռուսաստանից, ինչը թուլացնում է Հայաստանի դիրքերը: Ամերիկացիներն արդեն երեք կարեւոր քայլ են արել: Առաջին քայլն արել է ԱՄՆ նախկին դեսպան Ռիչարդ Միլզը, ով ասել է, որ Հայաստանում անգամ չի քննարկվում տարածքների հանձնման տարբերակը: Այլ խոսքով, նա ակնարկել է, որ Հայաստանի իշխանությունը հզոր փաստարկ ունի, եւ եթե փորձի հող հանձնել, ստիպված կլինի բախվել սեփական ժողովրդին:


Երկրորդ քայլը Ջոն Բոլթոնն է արել: Նա նախ հայտարարել է, որ Նիկոլ Փաշինյանը լեգիտիմության աննախադեպ մանդատ ունի՝ ակնարկելով, որ կարող է Հայաստանի համար ոչ ձեռնտու որոշումներ չընդունել: Երրորդն էլ զենքի վաճառքն է:

Հասկանալի է, որ ԱՄՆ-ն տարածաշրջանում իր խնդիրներն է լուծում, եւ դրանցից մեկը Ռուսաստանի ու Թուրքիայի ռազմավարական զսպումն է: ԱՄՆ այդ խնդիրն ամբողջությամբ համընկնում է հայկական ազգային շահին, եւ դա պետք է գնահատվի ըստ արժանվույն:

ԱՄՆ-ն արդեն մի քանի անգամ կարողացել է թույլ չտալ «Լավրովի պլանի» իրագործումը: Կարելի է հիշել ԱՄՆ օգնությունը, երբ ադրբեջանցիները Ղարաբաղի սահմանին հայկական ուղղաթիռ էին խոցել, եւ օդաչուների մարմինները հնարավոր էր տարհանել ԱՄՆ արբանյակային համակարգի շնորհիվ: 2015 թվականին դեկտեմբերին ԱՄՆ 80 կոնգրեսական նամակ էին ստորագրել՝ պահանջելով Ղարաբաղի սահմանին մոնիտորինգի միջոցներ տեղադրել: Այն ժամանակ Հայաստանի իշխանությունները դրան լուրջ չվերաբերվեցին: Արդյունքում, դա ռուսական զենքի ուշացման հետ միասին հանգեցրեց 2016 թվականի ապրիլյան պատերազմին: Միայն 2016 թվականի մայիսին Վիեննայի հանդիպումից հետո հայկական կողմը հայտարարեց մոնիտորինգի միջոցների տեղադրման մասին:


Ադրբեջանը ոչ առանց Ռուսաստանի օգնության փորձում է վիժեցնել Վիեննայի համաձայնությունը: Հայկական կողմը սահմանին մոնիտորինգի իր միջոցները տեղադրեց, որոնք գեներալ Արկադի Տեր-Թադեւոսյանի խոսքով, ամերիկյան ծագում ունեն:

Նիկոլ Փաշինյանն ԱՄՆ կողմից ճանաչված արդեն երկու փաստարկ ունի՝ լեգիտիմիությունը եւ հանրության՝ տարածքային զիջումների մերժումը: Երրորդ փաստարկն ամերիկյան զենք գնելու հնարավորությունն է, որը կարող է լրացնել այդ ցանկը եւ թույլ տալ Հայաստանին պաշտպանել սեփական դիրքորոշումները:

Աղբյուր՝ Lragir.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->