>

Արամ Հարությունյանի մասով գործն ընթացքի մեջ է, ես կարծում եմ՝ շուտով դուք մանրամասները կիմանաք մամուլից, նաև ՀՔԾ-ից։ Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց գործարար Սիլվա Համբարձումյանը, ով Արամ Հարությունյանին մեղադրում է խոշոր կաշառք վերցնելու մեջ։


«Գործը վերսկսեցի թավշյա հեղափոխությունից հետո, որովհետև նախկին իշխանությունը 2016 թվականին գործը կասեցրել էր, 2017-ի մարտի 17-ին նորից կասեցրեցին։ 2017 թվականի նոյեմբերին վերսկսեցին, ու կասեցրեցին առանց ինձ տեղյակ պահելու։ Երբ Դուբայի իմ ընկերներն ասացին, որ մենք ուղարկել են բոլոր փաստաթղթերը, որոնք ձեր քննչական մարմինը պահանջում էր, ի՞նչ եղավ այդ գործը։ Ես էլ պատասխանեցի, որ ոչինչ էլ չեղավ։ Նրանք փաստաթղթերի պատճենները ուղարկեցին ինձ, ես էլ դրանց պատճենները վերցրեցի ու դիմեցի հանրապետության դատախազին։ Ինձ կանչեցին ՀՔԾ և ասացին, որ ձեր գործը շարունակվում է։ Սա Արամ Հարությունյանի գործով»,-ասաց Սիլվա Համբարձումյանը։







Քոչարյանի զոհերը

Ինչ վերաբերում է Բնապահպանության նախկին նախարար, նախկին պատգամավոր Վարդան Այվազյանին, որի դեմ ևս Սիլվա Համբարձումյանի բողոքներ ունի, նա ասաց, որ նրա դեմ դեռ նոր գործ չի սկսել։ Փոխարենը նոր բողոք է ներկայացրել Սյունիքի նախկին նարզպետ Սուրիկ Խաչատրյանի դեմ։ «Դիմել եմ Գլխավոր դատախազություն և սպասում եմ, որ ՀՔԾ-ից կամ Քննչական կոմիտեից կկանչեն։ Քանի որ Սուրիկ Խաչատրյանը պաշտոնյա չէ, կարծում եմ՝ կկանչեն Քննչական կոմիտեից։


Մեկ աղմկահարույց գործ էլ շուտով կլինի, երբ անօրինական ճանապարհով, դատական պրոցեսի ընթացքում ինձնից խլեցին հանքը և տվեցին ռուսերին։ Դրա համար էլ եմ դիմել, փաստաթղթերն ենք ներկայացրել, թե որքան ներդրում ենք արել։ Եթե հանքը չեն վերադարձնում, գոնե մեր գումարները վերադարձնեն»,-հայտարարեց գործարարը։


Աղբյուր՝ «Առաջին լրատվական»

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->