>

Երեկ՝ հոկտեմբերի 27-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: ժամը 20:40-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Ամառանոցային 2-րդ տարածքի տներից մեկի բնակիչը չի արձագանքում դռան և հեռախոսազանգերին:


Shamshyan.com-ի փոխանցմամբ, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ հրշեջ-փրկարարական ջոկտաը՝ 1 մարտական հաշվարկով, 1-03 շտապօգնության բժիշկների խումբը:







Քոչարյանի զոհերը

Փրկարարները, բացելով տան դուռը, այնտեղ հայտնաբերել են տանտիրոջ՝ 31-ամյա Գուրգեն Միրզոյանի դին:


Ժամանած քննիչների կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել, մահվան հանգամանքներն էլ պարզելու համար նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական:


Մահացածը Ազգային ժողովի պատգամավոր Էդմոն Մարուքյանի վարորդն է, իսկ իրավապահներին ահազանգել է Ազգային ժողովի աշխատակազմի առաջատար մասնագետ էդմոն Գիգոլյանը:

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->