>

Մի քիչ հեղափոխության մասին…


Հեղափոխությունը կատարվեց նրա համար, քանի որ Նիկոլ Փաշինյանը չլքեց առաջնորդի իր դիրքերը: Նախկինում նմանատիպ շանսեր բավականին շատ է եղել, սակայն վերջին և վճռական պահին առաջնորդ ընդունվող անձը լքել է հարթակը՝ ժողովուրդին կրկին հիասթափեցնելով:







Քոչարյանի զոհերը

Այսօր հեղափոխությանը շատ են տեր կանգնում նրանք, ովքեր ոչ մի աղերս չունեն դրա հետ, նրանք ովքեր ժամանակին հանրապետականի համար ձայն էին տանում՝ գումարով, վախեցնելով, համոզելով…


Հեղափոխությունը կատարել է ժողովուրդը, բացառապես ժողովուրդը… Շատ բան ունեմ ասելու, այս ընթացքում շատ-շատերի դիմակն եմ պատռել, բայց դրա մասին կխոսեմ հերթով, կարգով, ու փաստով: Միանշանակ չեմ լռելու, քանի որ, ոնց հասակացա հեղափոխության անունը չարաշահելով լուծում են ընտանեական, ընկերական հարցեր…


Ոչ ոքի մտքի ծայրով թող չանցնի, որ կարող է հաղթանակաը սեփականաշնորհել: Ի դեպ, ոչ ոք չէր մտածում , որ մի օր մեծամիտ Շարմազանովը կդառնա Սեյրան Օհանյանի ասածը…

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->