>

Թուրքական Կիրշեհմիր քաղաքում ցավալի դեպք է տեղի ունեցել՝ կատաղած պիտբուլը հարձակվել է աղջիկ երեխայի վրա։

Հոկտեմբերի 24-ի առավոտյան 8 ամյա Հատիս Այդոգլուն սովորականի պես կանգնած էր իրենց տան հարևանությամբ գտնվող կանգառում և սպասում էր դպրոցական ավտոբուսին։ Հանկարծ նրա վրա են հարձակվում երկու կատաղած շուն։




Քոչարյանի զոհերը

Հատիսը վախենում է և սկսում վազել, բայց նրա ոտքը սայթաքում է և նա ցած է ընկնում։ Հենց այդ պահին էլ պիտբուլը հարձակվում է աղջկա վրա և բռնում է նրա գլխից։




Մայրը միանգամից լսում է աղջկա ձայնը և վազում է նրան փրկելու։ Նա փորձում է ինքնուրույն բացել շան ծնոտները։ Այս ամենը տևում է մի քանի րոպե։ Օգնության են հասնում նաև մի քանի անցորդներ, որոնք սկսում են հարվածել շանը։


Երեխային հնարավոր է լինում փրկել շնից, սակայն նա մի շարք ծանր վնասվածքներ է ստանում։ Երեխայի մայրը նունպես ծանր վնասվում է։Շանը տեղավորում են շների համար նախատեսված կացարան, իսկ նրա տիրոջ հանդեպ գործ են հարուցում։


 

Աղբյուր՝ Blognews.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->