>

Երեկվանից համացանցում տեղադրվում են մի քանի անձանց ֆեյսբուքյան զրույցների հատվածներ, համաձայն որոնց, Երեւանում ծրագրվում էին կարճատեւ ցույցեր՝ իբր Նիկոլ Փաշինյանի անունից, բայց առանց վերջինիս գիտության:

Ֆեյսբուքյան օգտատեր Արգամ Ուստյանը ֆեյսբուքի իր էջում տեղադրել է զրույցներից մեկի ամբողջական տարբերակը՝ սքրին-շոթերով:

Զրույցից պարզ է դառնում, որ բացվել է ընդհանուր զրույցի համար չաթ, որով ներկայցվում են անելիքները, այն է՝ ամեն օր, մոտ 20 օր շարունակ կես ժամով փակել որոշ փողոցներ, որի դիմաց խոստանում են կես ժամի համար 1000 դրամ վճարել: Հավաքագրողը նշում է, որ ցույցերը ԲՀԿ-ն է կազմակերպում, բայց Նիկոլ Փաշինյանի անունից:




Քոչարյանի զոհերը

Ի դեպ, առաջին ակցիան արդեն տեղի է ունեցել: Լրատվամիջոցներից մի քանիսի լուսաբանմամբ կան այդ ակցիաների տեսանյութերը:




«Ի՞նչ կլինի, եթե 10 րոպեով փակվի փողոցը». նման հարցադրում է անում ոստիկանին ակցիան առաջնորդող կինը.

«Եթե ես իրավունքներ եմ խախտում, նույն հաջողությամբ իմ իրավունքներն էին խախտվում, երբ Նիկոլ Փաշինյանի գլխավորած ցույցերին ճանապարհներ էին փակվում: Ես դեմ եմ հակահեղափոխությանը, բայց ուզում եմ Նիկոլ Փաշինյանը կատարի խոստումները, ձեզ դո՞ւր է գալիս երկրի վիճակը, դո՞ւր է գալիս՝ ինչպես եք ապրում»,-ասում է ակցիան գլխավորող կինը, որը նշում է, թե կատարվողը ֆլեշմոբ է, ոչ թե ցույցում պետք է բողոքի ձայն բարձրացնել:


Նշվում է, որ վճարովի ցույցերը շարունակվելու են 20 օր:

Ներկայացնում ենք զրույցի հատվածները.


Աղբյուր՝ Armtimes.com

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->