>

Հրապարակ-ը գրում է՝


Երևի հիմա շատերդ եք մտածում կամ բարձրաձայնում՝ մեկ ձայնն ինչ էր, որ նոր կառավարությունը չկարողացավ ընտրական օրենսգրքի նախագիծն անցկացնել։ Կողմ քվեարկեց 62 պատգամավոր։ Փաթեթի ընդունման համար անհրաժեշտ էր 63 կողմ ձայն: Ընդամենը մեկ ձայն էր պակասում նախագծի ընդունման համար։ Այս կամ այն խմբակցությանը, պատգամավորներին մեղադրելը զուր գործ է։







Քոչարյանի զոհերը

Սա լուրջ մտորելու տեղիք է տալիս, որովհետև գործը արվել է ոսկերչական ճշգրտությամբ։ ՀՀԿ-ն «մեսիջ է հղում» Փաշինյանին՝ մենք գիտենք յուրաքանչյուր փամփուշտի տեղը և հա՛րկ եղած դեպքում ենք օգտագործում։ Այնքան վստահ են, որ կարող էին, բայց երկրորդ ձայնը չօգտագործեցին։ Խնայում են փամփուշտը՝ գալիք մարտահրավերների համար։ Ավելորդ փամփուշտ չեն փչացնում կամ «չեն վառում»։ Միամիտ պետք է լինել՝ կարծելու, որ այդ մի ձայնը չապահովելը նշանակում է, որ մի ձայն չէր հերիքում։ Ո՜չ, հազար ո՜չ․ դա նուրբ տեխնոլոգիա է, որ կիրառվում է։

Սա գիտակցված ու սառնասիրտ հաշվարկ է, որը ցույց է տալիս, որ ՀՀԿ-ն «գերտեղեկացված է և մեկ ձայնի ճշգրտությամբ կարող է «խաղ տալ»։ Գործարար թևը նոր կառավարության սևեռումի տակ է, անհրաժեշտության դեպքում է օգտագործվում փամփուշտը։


Նիկոլ Փաշինյանը անվտանգության գոտի է բացել այն օլիգարխների համար, ովքեր իր ճամբարն են անցնում։ Բայց դա ճամբարափոխությու՞ն է , թե ուժերի վերադասավորում՝ հակառակ կողմի հենց քթի տակ։


ՀՀԿ-ի այս հաշվարկն ուղղակի օլիմպիական էր։

Աղբյուր՝ Հրապարակ

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->