>


Հարևանուհիս ցույց է տվել, թե ինչ է պետք ավելացնել ջրին, որ հավկիթի կեղևը մաքրվի ձեռքի մի շարժումով

Որպեսզի չչարչարվեք եփած հավկիթը մաքրելիս, ջրին պետք է ավելացնել հավելյալ բաղադրիչներ։ Ընդ որում դրանք ոչ միայն կհեշտացնեն հավկիթը մաքրելու գործընթացը, այլև սպիտակուցը կդարձնեն ավելի փափուկ, իսկ դեղնուցը՝ վառ գույնի։

 

loading...







Որ հավելյալ բաղադրիչների մասին է խոսքը․


  • 1ճ․գ․ աղ
  • 1ճ․գ․ քացախ

Հավկիթը եփելու եղանակը․


Սկզբում կաթսայի մեջ սառը ջուր լցնել, իսկ հետո մեջը զգուշորեն դնել հավկիթները։ Դրանք պիտի լիովին ծածկված լինեն ջրով։


Չի կարելի հավկիթը միանգամից դնել կրակին, պետք է սպասել 5-7 րոպե, որ դրանք ուղղակի մնան ջրի մեջ։




Դրանից հետո ավելացնել աղն ու կաթսան դնել կրակին։

Սպասել, որ ջուրը հասնի եռման աստիճանի, իսկ հետո թուլացնել կրակը․ ջուրը պիտի թույլ եռա։ 5 րոպեից անջատել կրակը, սակայն հավկիթը չհանել։ Թողնել տաք ջրի մեջ 5 ևս րոպե։

Այդ ընթացքում փոքր ափսեի մեջ սառը ջուր լցնել, ավելացնել քացախը, խառնել։ Մեջը դնել հավիթները։ Սպասել, որ սառեն։ Այդ ընթացքում քացախը կունենա իր ազդեցությունը կեղևի մեջ պարունակվող կալցիումի վրա։ Կտեսնեք, թե որքան հեշտ է դուրս գալիս կեղևը։

 


add
loading...
.

от admin