>


Կիսակարճ թևով մոդելներ

Տվյալ պահին նորաձև են համարվում կամ առանց թևերի մոդելները, կամ էլ ստանդարտ չափի թևերովը։ Կիսակարճ մոդելը նորաձև չէ։ Հարմարավետության տեսանկյունից սա շատ ավելի լավ է։ Իհարկե, նորաձևությունը շատ տարօրինակ երևույթ է․ եթե գործած բլուզը նախատեսված է տաքացնելու համար, ի՞նչ տաքության մասին է խոսքը, եթե ձեռքերը լիարժեք չեն փակվում։

loading...



Սա կարող եք փոխարինել ծավալուն թևերով գործած բլուզներով։






Ընձառյուծի պրինտ

Այս պրինտը դեռ լիովին դուրս չի եկել նորաձևությունից, սակայն պետք է շատ զգույշ լինել դրանով զարդարված հագուստ ընտրելիս։ Մեծ հավանականություն կա, որ կերպարը չի ստացվի գեղեցիկ ու ներդաշնակ։ Բոլոր դիզայներները միաձայն կրկնում են, որ տվյալ պրինտի չարաշահումը վկայում է անճաշակության մասին։

Բազմաթիվ այլ պրինտները դեռ նորաձև են․ կարող եք նախընտրությունը տալ դրանց։


Բրենդի լոգոյով բլուզ


Ոչ մի վատ բան չկա նրանում, եթե կինը կարող է իրեն թույլ տալ հայտնի բրենդի հագուստ ձեռքբերել։ Սակայն չարժե կրել դրանց կեղծ կրկնօրինակը՝ այն էլ մեծ լոգոյով։


Փայլուն ու աչքի ընկնող դեկոր

Ուլունքներով, փայլերով, քարերով սվիտերները վաղուց արդեն նորաձև չեն։ Այն հարմար է դպրոցականների, բայց ոչ մեծահասակ կանանց համար։



Ընդգծող գործած սվիտեր

Անգամ եթե անթերի կազմվածք ունեք, շատ ընդգծող սվիտերը այնքան էլ հարմար մոդել չէ։ Բանն այն է, որ դրանք վաղուց են դուրս եկել նորաձևությունից։ Ու սա վերաբերվում է ոչ միայն սվիտերներին, այլև մյուս տեսակի հագուստին։

Այժմ նորաձև է համարվում օվերսայզ հագուստը։

Մեծ ծավալուն օձիք

Կար ժամանակ, երբ սա սվիտերի ամենապահանջված մոդելն էր։ Բայց հիմա նման հագուստն այլևս նորաձև չէ, ու ցանկալի է ազատվել բլուզից, եթե ունեք նմանատիպը։

Նյութը պատրաստեց ԻՆՖՈ ՓԱՍՏԵՐ կայքը


add
loading...
.

от admin