>

Մեր կարևոր խնդիրներից մեկը երեխաների քիչ կարդալն է. Ժաննա Անդրեասյան


ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․





loading...


դպրոց


«Մեր կարևոր խնդիրներից մեկը երեխաների քիչ կարդալն է, որն էական ազդեցություն է թողնում նրանց զարգացման, գրանցվող կրթական արդյունքի և ֆունկցիոնալ գրագիտության մակարդակի վրա։
Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոնը (ԿԶՆԱԿ Հիմնադրամ / NCEDI Foundation) սկսել է Ընթերցանությունը տարրական դպրոցում ծրագիրը։ Ծրագրի շրջանակներում ամեն մարզից ներառվում է հինգ դպրոց։
Այդ դպրոցների ուսուցիչների հետ ԿԶՆԱԿ-ն աշխատում է՝ երեխաների շրջանում ընթերցանությունը խթանելու համար։Մշակվել են մեթոդական ուղեցույցը, աշխատանքների կազմակերպման քայլերը, անելիքները։



Առաջին վերապատրաստումներն արդեն իրականացվել են Արմավիրի մարզի դպրոցների համար։ Հաջորդը Շիրակի մարզն է»։

Сообщение Մեր կարևոր խնդիրներից մեկը երեխաների քիչ կարդալն է. Ժաննա Անդրեասյան появились сначала на ՏԵՂԵԿԱՏՈՒ.


add
loading...
.

от admin