>

Արցախյան պատերազմում զոհված Կարեն Բեգլարյանի մայրը՝ տիկին Ալինան, նշում է, որ իրենց ընտանիքում զինվորականի ուղին ժառանգական է, և ինչքան էլ ինքը դեմ լիներ, Կարենը սիրում էր իր մասնագիտությունը, աչքը բացել դա էր տեսել:

Արցախցի Բեգլարյանների ընտանիքում 3 սերունդ կռվել է Արցախի համար. Արցախյան առաջին պատերազմի ժամանակ հայրերն ու պապերն են կռվել, իսկ Ապրիլյան քառօրյա և 44-օրյա պատերազմներին 24-ամյա Կարեն Բեգլարյանը:

Կասկածից վեր էր, որ Կարենը զինվորականի ուղին է ընտրելու, որովհետև էլ ի՞նչ մասնագիտություն պետք է ընտրեր, որ այդքան շատ սիրեր և այդքան շատ իրենը համարեր:

loading...


«Կարենս խստապահանջ էր, բայց միևնույն ժամանակ շատ բարի էր: Երբ 2016թ.-ի Ապրիլյան պատերազմը սկսվեց, վախենում էինք, որ Կարենիս հետ մի բան կլինի, որովհետև Թալիշում էր ծառայում:


Երբ Ապրիլյան պատերազմից հետո որդիս ողջ մնաց, դա հրաշք էր մեզ համար, դրանից հետո չէինք հավատում, որ Կարենիս հետ ինչ-որ վատ բան կարող է լինել:





Կարենս շատ էր սիրում Արցախը, իր ծառայության ողջ ընթացքում Արցախում է ծառայել:

Մարտական ընկերների հետ միասին Վարանգաթաղ կոչվող բարձունքն է գրավել, չգիտեմ՝ ընթացքում ինչ  խնդիրներ են առաջացել, թուրքերը նորից հետ են վերցրել բարձունքը և էդ ժամանակ որդիս վիրավորվել է:

Եղել է նաև Թալիշում, Նոր Այգեստան գյուղի պաշտպանությանն է մասնակցել, ամսի 5-ին զանգել էր, ասում էր՝ մամ, ձեր գյուղը հետ եմ վերցնում, մամա, չգիտես՝ ի՜նչ ենք անում էստեղ: Ասում էի՝ Կարեն, գյուղս ինձ պետք չէ, ինձ դու ես պետք: Ոգևորված էր, հավատում էր, որ հաղթելու ենք:

Ես տեսել եմ նաև Առաջին արցախյան պատերազմը, բայց էս մեկն ուրիշ էր: Մենք վախեցանք, որ պատերազմը սկսվեց Ստեփանակերտից: Մենք այն ժամանակ չտեսանք այն, ինչ տեսանք այս պատերազմի ժամանակ»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում պատմում է Արցախյան պատերազմում զոհված հերոս Կարեն Բեգլարյանի մայրը՝ Ալինա Գաբրիելյանը:


Կարեն Մհերի Բեգլարյանը ծնվել է 1997թ. հունվարի 8-ին Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում: Սովորել է Իվանյանի անվան ռազմամարզական վարժարանում, այնուհետև ուսումը շարունակել է Ռուսաստանում:

2018 թվականից ծառայության է անցել Մարտակերտում որպես հետախույզ-սակրավոր։ Պատերազմի առաջին իսկ օրից եղել է առաջնագծում: Հոկտեմբերի 6-ին ստացել ծանր վիրավորում, 4 օր կոմայի մեջ է եղել, և Կարենի կյանքի համար պայքարը ավարտվում է հոկտեմբերի 10-ին:

Կարեն Մհերի Բեգլարյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով:



«Ես ունեի վատ կանխազգացում… մենք պատերազմի օրերին նկուղում էինք, որ Կարենս զանգում էր, ասում էր՝ մամ, դուրս եկեք այդտեղից, բայց միևնույն է, ես չէի ուզում դուրս գալ. ես իմ կյանքը փրկեի, բա իմ երեխե՞ն:

Ամսի  6-ն էր, ինչ-որ մի ձայն ինձ ասում էր, որ դուրս գամ այդտեղից, ոնց որ մեկը ինձ հրում էր և ասում՝ գնա:

Եկա Երևան, տեսա երեխաս հիվանդանոցում կոմայի մեջ պառկած էր, երեխես 4 օր պայքարեց կյանքի համար:

Ես հպարտ եմ իմ Կարենով, բայց էդ հպարտությունը ոչ ոքի պետք չէ… ես երանի  եմ տալիս այն մայրերին, ում որդիները վախկոտ էին, հիմա իրենց երեխեքն իրենց հետ են:

Իմ ներսում 2 տարբեր մարդիկ են և անընդհատ իրար հետ կռվում են: Ես կուզեի, որ իմ որդին ինձ հետ լիներ, բայց  միևնույն ժամանակ չէի ուզում որդիս վախկոտ լիներ:

Իմ եղբայրն ու ամուսինն էլ էին կռվող, և Կարենս ժառանգել էր այդ հատկանիշը, ուրիշ կերպ չէր կարող լինել: Երբ Առաջին արցախյան պատերազմը ավարտվեց, եղբայրս 19 տարեկանում ստացավ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշան:

Կարենս էլ նույն համառությամբ, նույն ոգևորությամբ կռվում էր, որ պիտի մեր գյուղը հետ վերցնեն: Երբ Կարենս վիրավորվել էր, ես սպասում էի, որ ինքն էլ քեռու նման կկարողանա կոմայից դուրս գալ, բայց ամեն ինչով նման էր՝ բացի դրանից:

Сообщение «Պատերազմից 5 ամիս առաջ էր Կարենս ամուսնացել, հարսս 4 ամսական հղի էր, բայց երեխուն կորցրեց». հերոս Կարեն Բեգլարյանի մոր պատմությունը появились сначала на ՏԵՂԵԿԱՏՈՒ.


add
loading...
.

от admin