>


Պատվաստումից հետո ձեր երեխային անհրաժեշտ է ավելի շատ սեր, խնամք և հոգատարություն: Որոշ պատվաստումներ, որոնք պաշտպանում են երեխային ծանր հիվանդություններից, կարող են առաջացնել ժամանակավոր անհանգստություն: Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը տվել է այն հարցերի պատասխանները, որոնք հաճախ առաջանում են ծնողների մոտ երեխաների պատվաստումից հետո:

«Պատվաստումները կարող են լինել ցավոտ, բայց չպետք է մոռանալ, որ հիվանդությունն ավելի մեծ վնաս և ցավ է առաջացնում:

Պատվաստումներ բոլորի համար | UNICEF Հայաստան

loading...



Անհապաղ զանգահարեք Ձեր բժշկին, եթե դուք դրական եք պատասխանել ստորև նշված որևէ հարցի


Ձեր երեխայի ջերմությունը բարձր է, որն ըստ բժշկի ցուցումների անհանգստացնող է,
Ձեր երեխան գունատ է, թորշոմած և թույլ,
Ձեր երեխան անընդհատ լացում է՝ 3 ժամ և ավելի,
Ձեր երեխան դողում է, վեր է թռչում կամ ցնցվում է,
Ձեր երեխան նկատելի պասիվ է, թույլ է արձագանքում շրջապատին:





Ի՞նչ անել, եթե երեխան անհանգիստ է:

Եթե երեխան ջերմություն ունի, որն անհանգստացնող է կամ Ձեզ մոտ առաջացել են հարցեր՝ զանգահարեք Ձեր բժշկին:

Ջերմությունն օրգանիզմի պատասխան ռեակցիան է պատվաստման կամ վարակի նկատմամբ: Այն պաշտպանական ռեակցիա է, ջերմության բարձրացման դեպքում օրգանիզմում արտադրվում են պաշտպանիչ գործոններ:

Ե՞րբ և ինչպե՞ս իջեցնել երեխայի ջերմությունը:

Ջերմությունը հարկավոր է իջեցնել, եթե այն 38,5°C է և բարձր ու երեխան անհանգիստ է:


Ջերմիջեցնող դեղորայքը նշանակվում է բժշկի կողմից երեխայի քաշին կամ տարիքին համապատասխան դեղաչափով:

Ջերմությունն իջեցնելու համար Դուք կարող եք ձեռնարկել որոշակի միջոցառումներ.


Երեխային հաճախ կերակրեք, տվեք հեղուկներ, եթե երեխան ավելի մեծ տարիքի է:
Թեթև հագցրեք, մի ծածկեք և մի փաթաթեք:
Երեխային տվեք ջերմիջեցնող կամ ցավազրկող՝ ըստ երեխայի քաշի կամ բժշկի խորհրդի:
Մեկ ժամ անց նորից չափեք ջերմությունը: Եթե դուք հարցեր ունեք, զանգահարեք բժշկին:

Չի կարելի՝


Ջերմող երեխայի մարմնին հպել սառը իրեր: Դա կնպաստի մաշկի անոթների սպազմին: Երեխայի մաշկի ջերմության իջեցումը վտանգավոր է, քանի որ այն կբերի ներքին օրգանների ջերմաստիճանի բարձրացմանը:
Մարմինը շփել սպիրտով կամ քացախով, քանի որ նշված նյութերը կարող են ներծծվել մաշկի միջոցով՝ առաջացնելով թունավորում:
Եթե Ձեր երեխայի մաշկը բարձր ջերմության ժամանակ վարդագույն է և խոնավ, կարող եք լինել համեմատաբար հանգիստ, քանի որ դա վկայում է, որ չեն խախտվել ջերմարտադրության և ջերմատվության գործընթացները:
Եթե բարձր ջերմության ժամանակ մաշկը գունատ է, ձեռքերն ու ոտքերը սառը, իսկ երեխան դողում է, դա վկայում է անոթների սպազմի մասին:
Այսպիսի դեպքերում բացառել բոլոր ֆիզիկական հովացնող մեթոդները՝ սառը ցնցուղ, սառը սավանով փաթաթելը և այլն: Անհրաժեշտ է անհապաղ դիմել բժշկի:



Ի՞նչ դեղորայք ընտրել

Դեղորայքը ընտրելուց /հեղուկ, օշարակ, հաբ, մոմիկ/ անհրաժեշտ է հաշվի առնել, որ դեղերը հեղուկ և օշարակ վիճակում ազդում են 20-30 րոպեի ընթացքում, մոմիկը 30-45 րոպեի ընթացքում: Մոմիկն օգտագործում են, եթե երեխան փոքր է, փսխում է կամ հրաժարվում է խմել:

Պատվաստումից հետո երեխան շատ անհանգիստ է: Ի՞նչ անել:

Պատվաստումից հետո երեխան ցավից և ջերմությունից կարող է նյարդայնանալ, լաց լինել: Երեխայի անհանգստությունը մեղմելու համար երեխային կարող եք տալ դեղորայք՝ ցավազրկող, որը նույն ջերմիջեցնողն է:

Անվճար պատվաստում գրիպի դեմ․ ովքեր առաջնահերթ պետք է պատվաստվեն

Երեխայի ձեռքը կամ ոտքը այտուցվել են (ներարկման տեղը), այն տաք է և կարմիր: Ի՞նչ անել:

Անհանգստությունը նվազեցնելու համար այտուցի շրջանում դրեք մաքուր լաթով ծորակի ջրով թրջոց:
Որևէ այլ միջոց ներարկման տեղի այտուցի կամ կոշտության համար չի կարելի կիրառել, քանի որ նախ ներարկման տեղից արդեն սկսում է ձևավորվել իմունիտետ, պետք չի ավելորդ միջոցներով տաքացնել կամ թրջոցներ դնել տարբեր սննդամթերքներով ու դեղորայքով, հանգիստ թողեք ներարկման տեղը, ոչ մեկն ապահովագրված չի այդքան տարաբնույթ միջոցներից ալերգիկ ռեակցիաների առաջանալուց: Ներարկման տեղում նույնիսկ այդպիսի սննդամթերքները հաճախ նպաստավոր պայմաններ են ստեղծում բորբոքային պրոցեսների համար:

Ցավը նվազեցնելու նպատակով տվեք դեղորայք՝ ցավազրկող, որը նույն ջերմիջեցնողն է:

Եթե կարմրությունը և այտուցը ավելանա՝ զանգահարեք բժշկին:

Եթե երեխան հիվանդագին տեսք ունի, եթե Ձեզ մի փոքր անհանգստացնում է Ձեր երեխայի տեսքը կամ ինքնազգացողությունը, ապա զանգահարեք Ձեր բժշկին»,-նշվում է պարզաբանման մեջ:


add
loading...
.

от admin