>

Ռեջեփ Թայիփ Էրդnղանը կրկին հիշել է մեզ․ ՀՀ-ն արագ պեsք է որnշի

Թուրքիայի նախագահ  է G20 գագաթնաժողովից հետո ասուլիս է տվել, որի ընթացքում անդրադարձել է Հայաստանին՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյոք ԱՄՆ նախագահի հետ քննարկել է Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակը:

loading...



Էրդողանն ընդգծել է, որ Թուրքիան անընդհատ աշխատում է այն հարցի շուրջ, որ այս տարածաշրջանում տեղին կլինի «6-ի հարթակի» ստեղծումը:





Հիշեցնելով, որ Թուրքիայի կողմից առաջարկվող կառույցում, պետք է ընդգրկված լինեն Ռուսաստանը, Ադրբեջանը, Թուրքիան, Իրանը, Հայաստանը և Վրաստանը՝ Էրդողանը պնդել է, որ նման քայլ անելու դեպքում տարածաշրջանում խաղաղություն կհաստատվի:


Ըստ Թուրքիայի նախագահի՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Հայաստանին տարածաշրջանային խաղաղությանը վերաբերող առաջարկ է արել:

Իմանալ ավելին Էրդողանը խոսել է նաև առաջարկված հարթակի վերաբերյալ Վրաստանի դիրքորոշման մասին՝ նշելով, որ վրացական կողմը մի քիչ բացասաբար է մոտենում հարցին, բայց եթե բոլորի մոտ դրական մթնոլորտ լինի, իսկապես հնարավոր է ստեղծել նման մի հարթակ։



«Հենց այս հարթակը ձևավորվի, տարածաշրջանը շատ արագ խաղաղության ավազանի կվերածվի, և Թուրքիան էլ այս հարցում Հայաստանի հետ հարաբերությունները շատ ավելի պարզ ու բաց առաջ կբերի:

Բայց, իհարկե, Վրաստան-Ռուսաստան հարաբերությունները փոփոխելը, նկատի ունեմ դրական առումով, կհեշտացնի մեր գործը»,-հավելել է Էրդողանը:

Сообщение Ռեջեփ Թայիփ Էրդnղանը կրկին հիշել է մեզ․ ՀՀ-ն արագ պեsք է որnշի появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


add
loading...
.

от admin