>


Այրված կաթսաներն ու տապակները մաքրելը դժվար չէ, ուղղակի պետք է իմանալ մաքրման ճիշտ եղանակի մասին։ Իրականում պետք չէ ագրեսիվ քիմիա, սինթետիկ միջոցներ․ անհրաժեշտ է միայն պարզ խառնուրդ, որը կարող եք պատրաստել ինքներդ։

Եթե այրվածքի շերտը շատ հաստ չէ, այն կարող եք հեռացնել կալցինացված սոդայի օգնությամբ։ Ցանկալի է, որ դրա բաղադրության մեջ բացի սոդայից նաև աղ լինի։

loading...








Սոդան բաշխել այրված կաթսայի մակերեսին, իսկ հետո հավասարաչափ լցնել ջրածնի պերօքսիդ՝ հասցնելով խառնուրդը մածուկանման զանգվածի։

Ծածկել անձեռոցիկով, որը նույնպես պետք է նախապես թրջել ջրածնի պերօքսիդի մեջ։




Թողնել այդպես կես ժամից ոչ պակաս։ Եթե անձեռոցիկը չորանա, ընթացքում էլի պերօքսիդ ավելացրեք։ Դրանից հետո կաթսան հեշտությամբ կմաքրվի սպունգով։



Իսկ ահա եթե կաթսան շատ է այրված ու վաղուց չեք լվացել, պերօքսիդը փոխարինեք ամիակով։ Սկզբում լցրեք սոդա, իսկ հետո ամիակ։ Ստացված խառնուրդը նույնպես ծածկեք անձեռոցիկով, ինչից հետո կաթսան դրեք տոպրակի մեջ ու կապեք։ Որպեսզի տհաճ հոտ չտարածվի, տոպրակը կարող եք փաթաթել կտորի մի քանի շերտով ու թողնել դրսում։ Ցանկալի է ընթացքում անձեռոցիկին մի քանի անգամ պերօքսիդ լցնել։ Թողնել այդպես 1 ժամից ոչ ավել։

Վերջում լվանալ սովորական սպունգով՝ հոսող ջրի տակ։

Ահա այսպես 1 ժամում կարող եք անթերի մաքրել կաթսաներն ու տապակները՝ առանց մեծ գումար ծախսելու ու ջանքեր գործադրելու։

Նյութը պատրաստեց ԻՆՖՈ ՓԱՍՏԵՐ կայքը


add
loading...
.

от admin