>

Նավասարդ Խաչատրյանը գրում է. Դեպք, բանակում` ծառայությանս ընթացքում ծննդյանս օրվանից, լուսահոգի մեր Սոսի մասնակցությամբ, ով իմ ծառայության ժամանակ իմ անմիջական հրամանատարն էր, մեր մարտկոցի դասակի հրամանատարը: 2013 թվականի Հոկտեմբերի 30-ն էր, իմ ծննդյան օրը: Էդ ժամանակ մենք մեր հրե տանային մարտկոցով գտնվում էինք մեր հրա նոթների ար կերի (սնարյադների) պահեստում, սեզոնային սպասարկման ժամանակն էր: Արկերը` (սնարյադները) սպասարկելը դա այն պրոցեսն է,

երբ պահեստից դուրս ենք հանում բոլոր սնարյադների արկղերնը, ներսից սնարյադները հանում, վրայի հին Եւ արդեն իր հատկությունները կորցրած տավուտը հատուկ հեղուկով լվանում մաքրում ու նորը քսում, թարմացնում: Դէ էդ ժամանակ, ինձ երկու ամիս բան էր մնում զորացրմանս` (ուվալնյատ լինելուս):

loading...



Մեր մարտկոցի տղերքի հետ էնտեղ մեզ հետ էր մեր մարտկոցի հրամանատարի տեղակալ` (էլի Գյումրեցի) Արման Խաչատրյանը, ու իհարկե` Սոսը:
Բոլորի հետ հավասար աշխատում էի, Արմանը շատ էր գնում գալիս թե դու քեզ շատ մի տանջի, մի մխտռի, դու արդեն 2 տարի ա շատ բան ես արել, թող «մալադոներն» էլ անեն ու համ էլ սովորեն, բացի դա, էսօր ծնունդդ էլ ա…:





Որ Արմանը ասեց` «էսօր ծնունդդ ա», Սոսը բա թե`
— Ո՞նց, իրոք էսօր ծնու՞նդդ ա. — Հա կամանդիր, չլինի՞ ուզում ես տորթի (դվիժենի) անես` (տորթի հարց լուծես). — Հա բա ոնց, հենց դա եմ մտածում…: Մի 10 րոպե հետո ջոկեմ մեր տղերքից երկուսի հետ փսփսալով գալիս ա դեպի ինձ, ու


ջոկում եմ որ իր հետ դեպի ինձ եկող տղերքից մեկը մի կերպ ա ծիծաղը պահում: Եկան, հասան ինձ: Սոսը բարձր ձենով բա թէ, — Տղերք հլա ստոպ, էսօր Նավոյի ծնունդն ա: Սաղը մեզ էն նայում, տղերքի մի մասը գիտեր ու շնորհավորել էր արդեն, մնացած մասն էլ գալիս շնորհավորում էին:

Մեկ էլ ջոկեմ մեր տղերքից երկուսը ձեռքերս են պահում, (մտածեցի ուզում են թռցնեն) ՃՃՃՃՃՃ:
Բայց… ու՞ր էր ինձ տենց բախտ: Սոսը ձեռքերը ետևին էր պահում էդ ամբողջ ընթացքում: Հենց իմ ձեռքերը պահեցին, ինքը իր մեջքի ետևում պահած տավուտով լի բանկեն հանեց, դրեց սնարյադի



արկղի վրա, ու երկու ձեռքերը մտցրեց մեջը, մի լաաավ բուռ հանեց ու ճլպ երեսիս, սկսեց դեմքս լղոզել, մի քանի հոգի էլ միացան իրան: Սաղը ինձ վրա էին խնդում, բայց ամենաբարձրը ես եմ խնդում: Սոսին ասում եմ` ախպեր բա սե՞նց հա, բա սե՞նց են մարտկոցի դեմբել տղու ծնունդը շնորհավորում:

Ասում ա` — դու տորթ չուզեցի՞ր. — Է հա, տորթ ուզեցի, ոչ թե… Տորթը ամբողջական չկարողացա գտնեմ, դրա համար մենակ կրեմը բերեցի: ԽՆԴՈւՄ ԷԻՆՔ, ԲՈԼՈՐՍ…….: Էխ, ՍՈՍ, ՍՈՍ… Կարոտել եմ՝ և ժամանակները, և զինվորական մեր անկրկնելի օրերը, և քեզ, և են ամեն — ամեն ինչը
որ միասին տեսել ու անցել ենք: Լույսերի մեջ մնաս իմ կամանդիր, իմ հերոս ախպեր

Сообщение Դեպք, բանակում` ծննդյանս օրվանից, լուսահոգի մեր Սոսի մասնակցությամբ… Ո՞նց, իրոք էսօր ծնու՞նդդ ա. — Հա կամանդիր, չլինի՞ ուզում ես տորթի (դվիժենի) անես. — Հա բա ոնց… ու մի 10 րոպե հետո… Նավասարդ Խաչատրյան появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


add
loading...
.

от admin