>

Հիմա աuեմ իրականnւթյունը՝ կփnխանցեք իրենց

Բանակով չեն զբաղվում, բանակում նստում են, որ թալանով զբաղվեն. Վստահեք ինձ բանակի կառավարումը և կտեսնեք, որ. Սամվել Բաբայանի բացառիկ հարցազրույցը

Հայաստանին վտանգ է սպառնում այնքան ժամանակ, մինչև մենք չունենք բանակ, բանակով չեն զբաղվում,բանակում նստում են, որ թալանով զբաղվեն: Վստահեք ինձ բանակի կառավարումը և կտեսնեք ինչ բանակ կունենանք.

loading...


Գեներալ Բաբայանը հաuտատեց․ Որnշումը կայացված է


Պատերազմի վտանգ չկա՝ Ռուսաստանը Ղարաբաղում դեռ 4 տարի լինելու է, որեւէ պատերազմ սկսելը կլինի նույնը, որ պատերազմ սկսեն Ռուսաստանի դեմ. երբ 2008թ. Վրաստանը փորձեց Հարավային Օսիայի հետ ուժով հարց լուծի, հիշում ենք՝ ինչ եղավ, նույն վիճակն էլ հիմա է, ոչ մի բան չի փոխվել,





եւ Ադրբեջանը դա շատ լավ գիտակցում է, այնպես որ, առաջիկա 4 տարում պետք է ուժեղ բանակ ունենանք, կարողանանք աջակցել, որ Ռուսաստանը մանդատը վերցնի:

Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի եթերում հայտարարել է Արցախի Հանրապետության ԱԽ նախկին քարտուղար, «Ազատական» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանը:

Նա համոզված է, որ առաջիկա 4-5 տարում տարածաշրջանային կոմունիկացիաները չեն բացվելու:

«Չեմ տեսնում, որ մոտակա 4-5 տարում ճանապարհները բացվելու են: Բոլորը քննարկում են՝ Մեղրիի ճանապարհը բացվում է, եւ այլն, իսկ ես ասեմ՝ Մեղրիում պատմության մեջ ասֆալտի ճանապարհ չի եղել, երկաթուղի է եղել, երկաթուղին 4-5 տարի հետո է կառուցվելու:


Ադրբեջանը շեշտում է՝ որեւէ երկաթուղի չի բացելու, մինչեւ Մեղրին չկապվի Նախիջեւանի հետ, Թուրքիայի հետ կապող երկաթուղի կա Վրաստանի տարածքով, փորձում է իր շահերից խոսել, պարտադրել Հայաստանին, որ Մեղրիով ճանապարհ բացի դեպի Նախիջեւան, բայց սովետական տարիներին չի եղել այդ ճանապարհը:

Հայաստանի տարածքով դեպի Նախիջեւան երկաթուղին Դիլիջանով ա եկել, խնդրեմ, Հայաստանը պատրաստ ա, էսօր էլ կարան բացեն, բայց իրանք հատուկ ուզում են՝ Մեղրիով ճանապարհ բացվի, իսկ դա արդեն կոմունիկացիայի բացվել չի, դա նա է, որ քեզ պարտադրում են այլ ճանապարհ կառուցել, ինչն անհավանական են համարում:

Ադրբեջանը հիմա առիթ ա ման գալիս՝ ասելու, որ ես ճանապարհ եմ ուզում, Հայաստանը չի տալիս, դե ուրեմն ես էլ չեմ բացելու»,- նշել է Բաբայանը:



Եթե Հայաստանի տարածքով միջանցք բացվի, դա, Սամվել Բաբայանի համոզմամբ, որեւէ վտանգ չի սպառնա:

«Հայաստանին վտանգ է սպառնալու միշտ բանակ չունենալը, դրանով չեն զբաղվում»,- նկատել է Բաբայանը:

Նրա համոզմամբ՝ սահմանազատման ու սահմանագծման աշխատանքները պետք է արվեն, իսկ դրանց հիմքում կարող են դրվել միայն 1926-27թթ. խորհրդային քարտեզները:

«Դրանով 1200 քառ. կմ-ից ավելի տարածք մենք հետ ենք բերում, 1922թ-ին ԽՍՀՄ-ի մեջ է մտել Հայաստանը, եւ 1926-27թթ. քարտեզագրում են արել: Կա Սովետական միության «Ատլաս»-ը, որում միակ պետական քարտեզներն են, եւ Հայաստանը 30 948 քառ. կմ տարածք ունի:

Մի շրջանում Ադրբեջանը 1200 քառ. կմ մեզնից գողացել ա, խնդիրը դա դելիմիտացիա եւ դեմարկացիա անելն է, տարբեր քարտեզներ չկան, Հայաստանի՝ Սովետակամ միություն մտնելուց հետո առաջին քարտեզը 1926թ-ինն է, դրանով էլ առաջնորդվելու են:

Դրա համար եմ ասում՝ ես պալտոյով, շարֆով, շապկայով եկել եմ ձեր տուն, դուրս եմ գալիս, բայց շարֆն ու շապկան չկան, ասում եմ՝ դրեք տեղը, էդքան մի բան, սովետական ժամանակ Քյարքին ադրբեջանաբնակ ա եղել, բռնել, գծել են ու դրել՝ որպես անկլավ, բայց դա Հայաստանի տարածքն ա, նույնը մնացած տեղերում, երեում ա՝ որտեղից ինչ են տարել:

Հստակ ձեւակերպում ենք, որ միակ պետական հաստատված քարտեզը 1926-27թթ-ինն է, հետո արդեն ԽՍՀՄ ներսում փոփոխություններ են եղել, որոնք կապ չունեն մեր պետության սահմանների հետ»,- նշել է Բաբայանը:

Сообщение Հիմա աuեմ իրականnւթյունը՝ կփnխանցեք իրենց появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


add
loading...
.

от admin