>

ՀՀ եւ ՌԴ ԱԳՆ-ների հաղnրդագրnւթյունների տարբերnւթյունը. Լավրnվը խուuափեց

ՀՀ եւ ՌԴ արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի ու Սերգեյ Լավրովի այսօրվա հեռախոսազրույցի վերաբերյալ ՀՀ ԱԳՆ ՌԴ ԱԳՆ հաղորդագրություններւ բովանդակությունը հիմնականում համընկնում է, կա մեկ տարբերություն։

loading...



ՀՀ ԱԳՆ հաղորդագրության մեջ նշվում է, որ «ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:





Նախարար Միրզոյանը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը՝ շարունակելու աշխատանքները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում և մանդատի ներքո՝ հայտնի սկզբունքների և տարրերի հիման վրա Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական և համապարփակ խաղաղ կարգավորմանը հասնելու համար»:


ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ զրույցի այս մասը բացակայում է։

Եթե ընդունենք, որ եղել է հեռախոսազրույց եւ քննարկվել են կողմերի նշած հարցերը, հերթական անգամ արձանագրվում է, որ ռուսական կողմը խուսափում է «Լեռնային Ղարաբաղի հակամարտություն, Մինսկի խմբում համապարփակ կարգավորում» եւ այլ արտահայտություններից, որոնք վերաբերում են հայկական իրավունքների հարցերին։



ՌԴ-ն Մինսկի խմբի համանախագահ է, եւ ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ կարող էր նշվել, որ ՀՀ արտգործնախարարը նման հարցեր է բարձրացրել։ Առավել եւս, որ զրույցի վերաբերյալ հայկական տեքստում բացակայում է Պուտին-Լավրովի աչքի փուշ Արցախի կարգավիճակի հիշատակումը։

Արարատ Միրզոյանը կարող է շարունակել պնդել «հումանիտար օրակարգի առաջնայնությունը»՝ դրանից բան չի փոխվի ռուսական հակահայ դիրքորոշման մեջ։

Сообщение ՀՀ եւ ՌԴ ԱԳՆ-ների հաղnրդագրnւթյունների տարբերnւթյունը. Լավրnվը խուuափեց появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


add
loading...
.

от admin