>


Արդեն մի քանի ամիս է, ինչ սկսել եմ պատրաստել այս անհավանական պարզ, բայց շատ համեղ, փափուկ, ախորժելի ու գեղեցիկ թխվածքը: Բաղադրատոմսն իսկապես շատ է օգնում, քանի որ շատ ժամանակ չունեմ, իսկ իմ ընտանիքի անդամները պաշտում են տնական թխվածքներ:

Պատրաստեք մեզ հետ միասին չամիչով ու ընկույզով այս արագ ու պարզ թխվածքը: Այն ուղղակի հալվում է բերանում…

пирог с изюмом и орехами

loading...




Անհրաժեշտ բաղադրիչներ.





  • 100գ ընկույզ
  • 4 ձու
  • 390գ ալյուր
  • 200գ շաքարավազ
  • 150գ կարագ
  • 100գ չամիչ
  • 1,5թ.գ. փխրեցուցիչ
  • մի պտղունձ աղ

Պատրաստման եղանակ.

Ձուն հարել աղի հետ միասին՝ մինչ զանգվածի բարձրանալը:

взбитые яйца

Խառնուրդին ավելացնել շաքարավազն ու նորից լավ հարել, այնուհետև ավելացնել փափկած կարագը: Զգույշ խառնել:



яйца с сахаром


Ալյուրը խառնել փխրեցուցիչի հետ: Եվ հետո չոր խառնուրդը ավելացնել ձվային զանգվածին:

мука разрыхлителем

Նախապես լվանալ ու չորացնել չամիչը: Բլենդերով մանրացնել ընկույզը կամ աղալ: Եվ չամիչը, և ընկույզը ավելացնել խմորին: Խառնել:



измельченные орехи

Խմորը ստացվում է ծանր ու խիտ: Լցնել այն յուղաթղթով ծածկված տապակի մեջ:

Թխել նախապես տաքացրած ջեռոցում՝ 180 ջերմաստիճանի ներքո, մոտ 1 ժամ: Պատրաստ լինելը ստուգել փայտե չոփիկով:

приготовление пирога

Սպասել, որ թխվածքը սառի 15 րոպե, շաքարի փոշի ցանել ու մատուցել:

пирог с изюмом

Բարի ախորժակ:

Նյութը պատրաստեց ԻՆՖՈ ՓԱՍՏԵՐ կայքը


add
loading...
.

от admin